Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Տաղարան» հնագույն երաժշտության համույթը համերգ ունեցավ Արագածոտնի մարզկենտրոնում

21.11.2015

Հնագույն երաժշտության ,,Տաղարան,, համույթը համերգային ծրագրով հանդես եկավ Արագածոտնի մարզկենտրոնում: Արտեմի Այվազյանի նորակառույց երաժշտական դպրոցի դահլիճում ներկա էին մանկավարժներ, մտավորականության ներկայացուցիչներ, բարձրարվեստ երաժշտության երկրպագուներ: Համերգի նախաձեռնությունը եւ աջակցությունը մարզպետ Սարգիս Սահակյանինն էր:
Մինչ համերգային մասի սկսվելը, համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը նշեց, որ հաձույքով է ներկայացնում իրենց համերգային ծրագիրը, քանզի հայ մաքրամաքուր երաժշտությունը պահպանելն ու երաժշտասեր հանրությանը ներկայացնելը համույթի առաջնահերթ նպատակներից է:
Ծրագրում ընդգրկված էին հայ երաժշտական արվեստի բոլոր ժամանակների նմուշները` սկսած հեթանոսությունից, մինչեւ մերօրյա երաժշտությունը: Լարային դասական գործիքների, ազգային նվագարանների` բլուլի, սանթուրնի, քանոնի կատարումներով, ինչպես նաեւ անվանի երգիչների կողմից հնչեցին հորովելներ, սիրերգեր, պարեղանակներ:
Հանդիսատեսը սիրով ունկնդրեց հանրահայտ համույթի ներկայացրած համերգային ծրագիրը եւ նրանց ճանապարհեց ծափողջյուններով ու նոր հանդիպման ակնկալիքով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31