Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյան. Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է

27.11.2015

Նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Արագածոտն մարզի համար աննախադեպ են վերջին` 6-7 տարիները: Այն ժամանակաշրջանը, երբ ղեկավարել է երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Կենսագործունեության բոլոր բնագավառներում ակնհայտ են ձեռքբերումները, որոնցով պայմանավորված է մարզի կարեւորագույն տեղը հանրապետության ընդհանուր առաջընթացի մեջ:
Ասածս հաստատեմ փաստերով: Հանրակրթական 119 դպրոցներից 97-ն այսօր հիմնովին վերանորոգված կամ նորակառույց են, ապահովված են նորագույն սարքավորումներով, ժամանակակից գույքով, համակարգչային դասասենյակներով, մարզական եւ հանդիսությունների դահլիճներով: Նորոգված եւ ժամանակաից պահանջներին համապատասխան հնարավորություններով են ապահովվել ավելի քան 23 մանկապարտեզ, 34 նախակրթարան, 17 մշակույթի տուն, գեղարվեստի, երաժշտական դպրոցներ, մարզական կառույցները: Առողջապահության ոլորտում ներդրումները կազմել են շուրջ 2 միլիարդ 500 հազար դրամ: Այդ շրջանակում կատարվել են կապիտալ վերանորոգման, արդիական սարգավորումների, գույքի ձեռքբերման, բարելավման այլ ծրագրեր: Ընդհանուր առմամբ կառուցվել, հիմնանորոգվել է շուրջ 500 կմ խմելաջրի ներքին եւ արտաքին ցանց, 150 կմ ոռոգման ջրագիծ: 81 միլիարդ 600 միլիոն դրամի ներդրում է կատարվել ճանապարհաշինության մեջ, գազիֆիկացվել է շուրջ 60 համայնք: Բազմաթիվ են ներդրումները գիտական, կրթական, մշակութային, տնեսական եւ այլ ոլորտներում: Եւ այդ ամենը` վերոհիշյալ ժամանակահատվածում:
Խնդիրները շարունակական են, որոնց  լուծման համար երկրի իշխանություններըամենօրյա հետեւողական աշխատանք է տանում: Այդ բազմակողմ գործունեության ընթացքը հանգեցրել է մի իրողության` սահմանադրական բարեփոխումների անհարժեշտության վրա: Բազմաթիվ քննարկումներ, կարծիքների փոխանակումներ են կատարվում, որոնցում ակնհայտ է այն փաստը, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը օրախնդիր է:
Անցումը պառլամենտական հանրապետությանը, ինչը որ երաշխավորվում է բարեփոխված սահմանադրությամբ, նոր հնարավորություններ է տալիս երկրի զարգացման կայունության, հեռանկարային ծրագրի իրականացման հուսալիության ամրապնդմանը: Պառլամենտական պետություններն առավել ժողովրդավար եւ կայուն են: Կառավարման այդ ձեւը իշխանությանը ապաանձնավորված բնույթ է տալիս, քանի որ ժողովորդը նախ եւ առաջ կուսակցությունների է ընտրում, այլ ոչ` անձերի: Կառավարման պառլամենտական համակարգի շրջանակներում հստակորեն տեսանելի են պետական քաղաքականության իրականացման պատասխանատվության սահմանները:
Նախագիծը, որպես տնտեսական կարգի հիմք, սահմանում է սոցիալական շուկայական տնտեսությունը: Դրանով, ըստ էության, պարտավորեցնում է պետությանը տարբեր միջոցառումներով մեղմելու սոցիալական խնդիրները` իրականացնելով սոցիալական ապահովության, սոցիալական օգնության նպատակային քաղաքականություն:
Այս համակարգում Հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ իրավարար /արբիտր/ է եւ հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Իսկ Գործադիր իշխանությունն ամբողջությամբ պատկանում է կառավարությանը, որտեղ վարչապետն ունի բավարար ուժեղ դիրք: Գործադիր իշխանությունը մշտապես գտնվում է պառլամենտական վերահսկողության ներքո եւ պատասխանատու է միայն խորհրդարանի առջեւ:
Սահմանադրական բարեփոխումները հստակ եւ որոշակի հիմնադրույթներ են սահմանում կառավարման ձեւի, կառավարման պատասխանատվության, անկախ դատական իշխանության, ապակենտրոնացված քաղաքական համակարգի, ժողովրդի օրենսդրական նախաձեռնության եւ այլ գործոններում: Այդ ամենով պայմանավորված` ապագայի հանդեպ լավատեսորեն եւ հոսալիության ընկալմամբ ենք ընդունում Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը եւ լրջագույնս մոտենում դրա իրականացման գործընթացին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31