Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը

26.11.2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 9-րդ մրցույթի մարզային փուլն այս տարի անցկացվեց Պերճ Պռոշյանի անվան դպրոցում: Թեման բանաստեղծներ Վահագն Դավթյանի եւ Գեւորգ Էմինի գրական ժառանգություններն էին:
Ըստ մրցույթի սահմանված կանոնակարգի, մասնակիցները մրցեցին երկու տարիքային խմբերով` 11-14 եւ 15-17 տարեկաններ: Ընդհանուր առմամբ, մասնակցեց 41 դպրոցական, ովքեր ներկայացնում էին մարզի 4 տարածաշրջանները: Նրանք մասնակցել էին եւ լավագույնն էին ճանաչվել փառատոնի դպրոցական եւ տարածքային փուլերին եւ իրավունք էին ստացել ներկայանալու մարզայինին:
Մինչ մրցութային ելույթները, ներկաներին ողջունեց մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը եւ փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքը բոլոր այն մասնակիցներին, ում հնարավորություն է ընձեռնվել դրսեւորելու գիր ու գրականության, ասմունքի հանդեպ իրենց սերն ու ունակությունները:
Երկար եւ ուշադիր ունկնդրումից հետո մասնագիտական հանձնախումբը որոշեց հաղթողներին: Ըստ այդմ, 11-14 տարեկանների մեջ առաջին տեղը գրավեց Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի աշակերտուհի Նելլի Դատումյանը, երկրորդ տեղը` Աշտարակի Ն.Աշտարակեցու անվան հիմնական դպրոցի աշակերտ Հովհաննես Անթանյանը, երրորդը` Կոշի դպրոցի աշակերտուհի Լյուսյա Ադամյանը: 15-17 տարեկանների մեջ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Ելենա Մելքոնյանը (Ագարակի միջնակարգ դպրոց), Խորեն Քոթանջյանը (Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոց ) եւ Անի Զաքարյանը (Ծաղկաշենի միջնակարգ դպրոց):
Տրվեցին նաեւ լրացուցիչ մրցանակներ եւ խրախուսական մրցանակ` մարզպետի կողմից: Հաղթական տեղեր զբաղեցրած աշակերտները կմասնակցեն մրցույթի հանրապետական փուլին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31