Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխանցումներ` ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամին

25.11.2015


Արագածոտնի մարզը, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ակտիվ մասնակցություն ունի ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի ավանդական դրամահավաքին: Փոխանցումներ են կատարում պետական, հասարակական կազմապերպությունները, համայնքները, անհատ անձինք:
Մարզի 114 համայնքի կողմից հոկտեմբերի 25-ի դրությամբ հիմնադրամին փոխանցվել է մոտ 2 միլիոն 200 հազար, հանրակրթական դպրոցներից` 1 միլիոն 802 հազար, բուժհաստատություններից 620 հազար դրամ: 400 հազար դրամ փոխանցում է կատարել նաեւ մարզպետարանը: Մարզի կողմից կատարված փոխանցման գումարն, ընդհանուր առմամբ, շուրջ 5 միլիոն 22 հազար դրամ է:
Նշենք, որ ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի միջոցներով մարզում մի շարք ծրագրեր են իրականացվում: Այդ թվում` վերանորոգվել, կահավորվել են Օշականի եւ Մելիքգյուղի դպրոցները, Սասունիկի մանկապարտեզը, Աշտարակի թիվ 3 եւ Չքնաղի դպրոցներում համակարգչային դասասենյակներ են ստեղծվել: Բազմաբնույթ ծրագրեր են նախատեսվում նաեւ գալիք տարվա ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 13:46:31