Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը քաղաքացիներին ընդունելություն է կազմակերպում տարածաշրջաններում 13.03.2015

Մարզպետ Սարգիս Սահակյանը, ի լրումն մարզպետարանում կայացվող քաղաքացիների ընդունելությունների, մարտ ամսին ընդունելություն է կատարում նաեւ մարզի տարածաշրջաններում: Սահմանված ժամանակացույցի համաձայն, մարտի 12-ին ընդունելություն կազմակերպվեց Թալինի տարածաշրջանի բնակիչների համար, որն անցկացվեց Թալինի քաղաքապետարանում: Համայնքապետերի միջոցով բնակիչները տեղեկացել էին ընդունելության օրվա մասին և նախապես դիմումներ էին ներկայացել: Այդուհանդերձ, ընդունելության եկան նաև չհերթագրված բնակիչներ: Մասնակիցների ընդհանուր թիվը 35-էր...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2015

Թանկագին կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Մարտի 8-ի առթիվ: Կանանց միջազգային օրը մենք նշում ենք մեծագույն սիրով, կանանց հանդեպ ունեցած երախտագիտությամբ եւ մեծարանքով: Մեր ժողովրդի պատմության մեջ հայ կինը մշտապես առանձնակի դերակատարություն է ունեցել ազգապահպանության գործում: Բոլոր ժամանակներում նա, սուրը ձեռքին, հավասարապես մարտնչել է հերոս այրերի հետ, վառ պահել հայրենասիրական ոգին, մարտահրավերի նետվել թշնամու դեմ, նվաճել հաղթանակներ...

Տոնական միջոցառում Արագածոտնի մարզպետարանում` Մարտի 8-ի կապակցությամբ

Տոնական միջոցառում Արագածոտնի մարզպետարանում` Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2015

Մարտի 8-ի կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ տոնական հանդիսություն, որին մասնակցելու համար հրավիրված էին ինչպես մարզպետարանի աշխատակազմը, այնպես էլ կրթության, առողջապահության, սոցիալ-տնտեսական, ուժային, հասարակական կառույցների վաստակաշատ կանայք: Ներկաներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա նշեց, որ անչափ մեծ է մարզի կանանց դերն ու նշանակությունը բոլոր ոլորտներում...

Նորածնային սարքավորումներ` Թալինի հիվանդանոցին 06.03.2015

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BirthLink» ՀԿ-ի` համատեղ իրականացվող ծրագրի շնորհիվ Թալինի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքը համալրվել է նորածնային խնամքի բարձրակարգ սարքավորումներով` շարժական տաքացուցիչ, ֆոտոթերապիայի սարք, ներարկման մխոցներ, պուլսօքսիմետր, տաքացվող ներքնակ, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակ, և այլն: Սարքավորումներն առանձնահատուկ կարևորություն ունեն բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում փետրվար ամսին գրանցված ծնունդների մասին 05.03.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. փետրվար ամսին գրանցվել է 54 ծնունդ: Նրանցից 22-ը աղջիկ է, 32-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 22 երեխա՝ 7 աղջիկ, 15 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 9 աղջիկ, և 7 տղա՝ ընդամենը 16 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 5 աղջիկ, 8 տղա, ընդամենը` 13 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 3 ծնունդ` 2 աղջիկ, 1 տղա:

	Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար

Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար 03.03.2015

Երկրապահ կամավորների միության վարչության բակում ստեղծված խաչքարերի պուրակում հանրապետության մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի կողմից տեղադրվում են խաչքարեր: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարտի 2-ին խաչքար տեղադրվեց Արագածոտնի մարզի կողմից: Մարզի տարածքի հանքավայրից բերված կարմիր տուֆից պատրաստված խաչքարի վրա պատկերված է թեւավոր խաչ, որը խորհրդանշում է Հայաստանի` քրիստոնեությունը պետական կրոն առաջինը ընդունելու գաղափարը: Ներքեւի հատվածում թեւավոր պսակն է, որը երիզում է խաչը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50