Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի հիշատակ անհայտ կորածների

29.06.2015

Հունիսի 29-ը Անհայտ կորածների միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզի Արուճի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որին ներկա էին մարզի ղեկավարությունը, զինվորական, կրթական հաստատությունների, այլ կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչներ, անհայտ կորածների հարազատները:
Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմի տարիներին իրենց անձնուրաց նվիրվածությունը դրսեւորած ազատամարտիկներին: Հնչեցին մեծարանքի, երախտագիտության խոսքեր`  ուղղված հերոսների հարազատներին:  Նրանց հատկացվեց դրամական աջակցություն:
Հանդիսությունը նշանավորվեց եւս մեկ արարողությամբ: Դպրոցի ՆԶՊ առարկայի դասասենյակը անվանակոչվեց դպրոցի նախկին աշակերտ, Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված Նորայր Համլետի Վարդանյանի անվամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51