Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանը բարի ծառայություն մաղթեց նորակոչիկներին

01.07.2015

Արագածոտնի մարզում սկսվել է 2015 թվականի ամառային զորակոչը: Հուլիսի 1-ին Աշտարակի զինկոմիսարիատում հանդիսավոր կերպով դեպի բանակ ճանապարհեցին առաջին զինակոչիներին: Նրանց ճանապարհելու էր այցելել նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը:
Նորակոչիկներին ուղղվեցին հոգեւոր դասի կողմից հղված օրհնանքը, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների, հարազատների բարեմաղթանքները: ողջույնի եւ շնորհավորանքի խոսք ասաց մարզպետ Սարգիս Սահակյանը:
Դիմելով նորակոչիկներին եւ նրանց ծնողներին, մարզպետն ասաց, որ մեծ պատիվ է այսօր ծառայել հայկական բանակում, լինել անկախ կայրենիքի զինվորը, քանզի մենք նվաճել ենք այն ամենը, ինչը որ երազել են մեր նախնիները՝ անկախ հայրենիք եւ մարտական բանակ:
-Բոլորիս հայտնի են մեր նորօրյա հերոսների սխրանքները, որոնք ոգեւորիչ են բոլոր զինվորների համար,-ասաց մարզպետը եւ վկայակոչեց ՊԲ սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հերոսական օրինակը, ով անձնազոհ ծառայության ու սխրանքի համար ոչ միայն հետմահու արժանացավ «Արիության համար» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալների, այլեւ 2014 թվականին ճանաչվեց Տարվա մարդ:
Մարզպետը զինվորների ծնողներին հորդորեց հպարտորեն կրել զինվոր ունենալու իրենց կոչումն ու առաքելությունը: Նա ասաց, որ հայկական զինված ուժերի հանդեպ պատասխանատվությունն ու հոգածությունը գտնվում են երկրի Նախագահ, Հայաստանի Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մշտական եւ առանձնահատուկ ուշադրության ներքո: Թշնամու յուրաքանչյուր դիվերսիոն գործողություն արժանի հակահարված է ստանում, որով եւ վերահաստատվում է Հայկական բանակի գերակայությունն ու անպարտելիությունը:
Նորակոչիկներին բարի ծառայություն, ուժ եւ կորով, խաղաղություն եւ անվտանգություն մաղթեցին բոլոր ելույթ ունեցողները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51