Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ 15.05.2015

Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզային գրադարանում մայիսի 14-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարլիցին նվիրված հերթական միջոցառումը: Հանդիպման էր հրավիրվել բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մտավորականներ, մանկավարժներ եւ գրադարանի ընթերցողներ: Գրադարանավարները ներկայացրին մտավորականին՝ իր կյանքի և ստեղծագործության ուշագրավ պատումով: Նշվեց, որ Ռուզան Ասատրյանն 32 գրքի հեղինակ է՝ գրված թե’ մեծերի, եւ թե’ մանուկների համար...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը  Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2015

Սիրելի հայրենակիցներ, Միջազգային հանրությունն այսօր` մայիսի 15-ին, նշում է Ընտանիքի օրը: Լինելով ընդհանրական տոն, այն յուրահատուկ է ընկալվում տարբեր ազգերի մոտ: Հայ ժողովրդի համար Ընտանիքի օրը առանձնահատուկ իմաստ եւ խորհուրդ ունի: Եվ դա պատահական չէ: Բոլոր ժամանակներում ընտանիքը հայ մարդու համար եղել է սրբություն` սրբոց: Օջախի ծուխը վառ պահելը, ընտանիքի բարեկեցությունն ու ապահովությունն արժանապատվության խնդիր են եղել, կան ու կլինեն...

Մեդալներ` մարզպետ Սարգիս Սահակյանին 14.05.2015

Հայրենական պատերազմի հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ ՌԴ Հասարակական մեդալների եւ հիշատակի նշանների հանձնաժողովի կողմից Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը արժանացել է հոբելյանական մեդալի: ,, Ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 70-ամյակ,,` - գրված է հոբելյանական մեդալի վրա եւ ստորագրված է սպայական ժողովի նախագահ, գնդապետ Ա. Զլոբինի կողմից: Սարգիս Սահակյանի Հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ ոսկե մեդալ է ստացել նաեւ ՌԴ Հայրենական մեծ պատերազմի վետերանների միության կողմից:

Արագածոտնի մարզպետի հանդիպումը Ապարանի տարածաշրջանի համայնքներում

Արագածոտնի մարզպետի հանդիպումը Ապարանի տարածաշրջանի համայնքներում 14.05.2015

Մայիսի 13-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ապարանի տարածաշրջան եւ հանդիպեց բնակչության հետ: Վերջինները մարզպետին ներկայացրին ինչպես իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, այնպես էլ դիմեցին անձնական հարցերով: Առաջին կանգառը Արայի համայնքում էր: Հանդիպումը կայացավ համայնքապետարանի բակում: Իրենց հուզող հարցերից բնակիչներն առանձնացրին Վարդենուտի ջրամբարի գործարկմամբ պայմանավորված` ոռոգման ջրի մատակարարման, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի հարցերը: Գյուղացիները գոհ էին, որ իրենց մոտ ընթանում են անտառապատման եւ խորքային հորի կառուցման ծրագրերը

	Հուշարձան-խաչքարի բացում` Արագած համայնքում

Հուշարձան-խաչքարի բացում` Արագած համայնքում 14.05.2015

Մայիսի 13-ին Արագածոտնի Արագած համայնքնում կայացավ հուշարձան-խաչքարի բացման արարողությանը: Հանդիսավոր բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյյանը, ԽՍՀՄ հերոս, գեներալ-լեյտենանտ Հուրի Բաբանսկին, ՀԱՊԿ երեւանյան ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը, ՀՀ-ում ՌԴ անվտանգության վարչության պետի տեղակալ Վադիմ Սնիգերյովը, ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի անվտանգության ծառայության վարչության վետերանների խորհրդի նախագահ Գրիգորի Յավրումովը...

Կայացավ ,,Սպորտլանդիա 2015,,-ի մարզային փուլը

Կայացավ ,,Սպորտլանդիա 2015,,-ի մարզային փուլը 14.05.2015

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 դպրոցի մարզադահլիճում մայիսի 14-ին կայացավ ՀՀ եւ ԼՂՀ ,,Սպորտլանիա 2015,, հանրապետական օլիմպիադայի մարզային փուլը: Օլիմպիադային մասնակցում էր Թալինի, Ապարանի, Աշտարակի նախադպրոցական ուսումնական հաստատությունների 5 թիմ: Նրանք մրցեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հաստատված ծրագրում տեղ գտած մրցաձեւերով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28