Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը

31.07.2015

Հուլիսի 30-ին տեղի ունեցավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը: Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց 2015 թվականի վեց ամսվա ընթացքում մարզում իրականացված պետական, համայնքային և այլ ներդրումային ծրագրերի գործընթացի ընդհանուր նկարագիրը:
Մարզպետը նշեց, որ առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարվել է շուրջ 280 ծրագիր, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 41,717,959.3 հազար դրամ: Այդ թվում` պետական բյուջեից հատկացումները եղել են 3,630,003.9 հազար դրամ, բարեգործական կազմակերպությունների, այլ ծրագրերի, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների միջոցներով` 37,687,770.3 հազար դրամ, համայնքների բյուջեներինը` 400,185.1 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, ըստ ոլորտների, մարզում կատարված միջոցառումների ցուցանիշները քաղաքաշինության ոլորտում կազմել են 3,107,650.9 հազար դրամ, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում` 1,992,542.2 հազար դրամ, սոցիալական ապահովության ոլորտում` 44,781.8 հազար դրամ: Ենթակառուցվածքներ ոլորտում, ըստ բնագավառների, կատարված հատկացումները հատեւյալն են. ջրամատակարարման բնագավառ` 3,589,731.7 հազար դրամ, ճանապարհաշինության բնագավառ` 30,156,437.5 հազար դրամ, գազիֆիկացման բնագավառ` 2,826,815.2 հազար դրամ:
Մարզի 114 համայնքում 2015 թվականի առաջին կիսամյակի ընթացքում՝ սոցիալական ապահովության, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում, ջրամատակարարման, ճանապարհաշինության և գազիֆիկացման բնագավառներում ներդրումային գործունեություն են ծավալել հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ GLOBAL ALD NETWORK հոլանդական բարեգործական կազմակերպությունը, «ԱՌԴԱ» բարեգործական կազմակերպությունը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագիրը, «Վերջին օրերի սրբերի բարեգործություններ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը, GIZ ADA ECO CONSULTING GROUP կազմակերպությունը, (COAF) Հայաստանի մանուկներ հիմնադրամը, «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, «Fuller Center for Housing Armenia» բարեգործական կազմակերպությունը, «World Vision International» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամը, Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը, ,,Հաբիթաթ,, հիմնադրամը և այլ ներդրող կազմակերպություններ:
ՀՀ Արագածոտնի մարզի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով մշակվել է 2015 թվականի համար նախատեսված ռազմավարությունը, որտեղ առաջինը նախատեսվում է հանրապետությունում և մարզում գործող տարբեր ծրագրերի, բարեգործական կազմակերպությունների, անհատ բարերարների և մասնավոր ներդրողների հետ տարվող աշխատանքները:
Կազմակերպությունների մեծ մասը դեռևս տարեկան աշխատանքային ծրագրերի կազմման փուլում են, որի հետևանքով դեռևս հստակեցված չեն մարզում առաջիկայում իրականացվելիք ներդրումների չափերը: Այդ ծավալներն ընդլայնելու նպատակով հանդիպումներ են կայանում հանրապետությունում գործող տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների` ԱՄՆ-ի, ԻԻՀ-ի, ԱՄԷ-ի, ՌԴ-ի և այլ երկրներից ներկայացուցիչների հետ, քննարկվում են համատեղ գործակցության ծրագրերը: Մասնավորապես, արդեն իսկ առաջարկներ են ներկայացվել սոցիալական, կրթության, առողջապահության, մշակույթի և սպորտի բնագավառներում ներդրումներ կատարելու նպատակով:
Մարզի սոցիալ-տնտեսական ընդհանուր նկարագիրն ստանալուց հետո, լրագրողները մարզպետին դիմեցին իրենց հետաքրքրող հարցերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51