Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանդիպեց Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքների բնակիչների հետ

30.07.2015

Հուլիսի 29-ին մարզպետ Սարգիս Սահակյանը աշխատանքային այց կատարեց Արտենի, Արագածավան, Գետափ, Թլիկ համայնքներ եւ համնիպես բնակիչների հետ: Այս համայնքները գտնվում են մարզի ծայրամասային հատվածում, որտեղով անցնում է նաեւ հանրապետության երկաթգծի մի հատվածը: Իսկ Գետափն ու Թլիկը ընդհանուր սահման ունեն Թուրքիայի հետ: Այնպես որ, այս բնակավայրերը, ունենալով ընդհանրական խնդիրներ, առանձնանում են իրենց յուրահատուկ նկարագրով:
Առաջին հանդիպումը Արտենի համայնքում էր: Բնակիչների կողմից մարզպետին ուղղված առաջնային հարցը վերաբերում էր ոռոգման ջրին: Անդրադառնալով հարցին, մարզպետը տեղեկացրեց, որ ջրամատակարարումն, ընդհարնապես, իրենց ուշադրության կենտրոնում է: Համայնքը խմելաջրով ապահովելու համար խորքային հոր է կառուցվել: Իսկ ոռոգման հարցը կկարգավվի ներքին ցանցի վերանորոգմամբ: Ներկա պահին շուրջ 1400 մետր երկարությամբ ոռոգման նոր ջրագիծ է կառուցում: Համայնքում, ընդհանուր առմամբ, լայնածավալ ծրագրեր են իրականացվել, որոնցից են գազիֆիկացումը, ճանապարհի, մշակույթի տան, դպրոցի մարզադահլիճի, վերանորոգումը, հակակարկտային կայանի տեղադրումը եւ այլն: Առաջիկա ծրագրերում նոր նախագեր կան: Բնակիչները բարձրացրին նաեւ բուժօգնության, առողջարանային ուղեգրերի, սոցիալական նպաստի, դրամական աջակցության եւ անձնական հարցեր, որոնք բոլորն էլ դրական պատասխան ստացան:
Հաջորդ կանգառը Արագածավան համայնքում էր: Այստեղ եւս լուծվեցին մի խումբ բնակիչների անձնական խնդիրներին: Հանդիպման մեծ մասն անցավ համընդհանուր հարցերի քննարկմամբ: Բնակիչների անունից համայնքապետ Անդրանիկ Պապիկյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին` այն բանի համար, որ իրենց կողմից բարձրացված ոչ մի հարց անպատասխան չի մնում: Դրանցից են գազիֆիկացման, ճանապարհաշինության, խմելաջրի ներքին ցանցի վերանորոգման, եւ այլ ծրագրերը:
Բնակիչների հետ մարզպետը զրուցեց կառավարության կողմից իրականացվող պարարտանյութի, դիզվառելիքի, սերմացուի հատկացման, եւ առաջիկայում նախատեսվող այլ ծրագրերի մասին: Սարգիս Սահակյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ին նախատեսվում է իրենց կողմից կազմակերպվող հերթական այցը Արցախում ծառայող զինվորներին: Ներկաները գոյունակություն հայտնեցին այդ կապակցությամբ եւ նշեցին, որ իրենցից շատերն արդեն այցելել են նախկինում կազմակերպված այդպիսի այցելություններին:
Գետափ համայնքում, մինչ հանդիպման սկսելը, Սարգիս Սահակյանը ծաղիկներ տեղադրեց Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին: Ինչպես Գետափում, այնպես էլ Թլիկում բնակիչներին անհանգստացնում էր ջրամատակարարման խնդիրը: Մարզպետը համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ քննարկեց դրանց լուծման հնարավոր տարբերակները, համապատասխան հանձնարարականներ տվեց: Այս համայնքներում եւս ընթացք տրվեցին դրամական աջակցությանը, բուժօգնությանը, սոցիալական նպաստի հատկացմանը վերաբերող դիմումներին:
Բոլոր համայնքներում Սարգիս Սահակյանը հորդորեց բնակիչներին` իրենց հուզող ամենատարբեր հարցերով ցանկացած պահի դիմել իրենց, զանգահարել, այցելել մարզպետարան, եւ հավաստիացրեց, որ դրանց լուծումներ կտրվեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51