Նորություններ

ՀՀԿ կանանց խորհուրդը մարզի ծծնդատներում 03.08.2015
Օգոստոսի 3-ին ավանդույթի համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանի աջակցությամբ Արագածոտնի մարզի ՀՀԿ կանանց խորհուրդը այցելություն կատարեց մարզի ծննդատներ և շնորհավորական բացիկներ ու նվերներ փոխանցեց նորածիններին:

Այցելություն զոհվածի ընտանիքի 03.08.2015
Օգոստոսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանի հովանավորությամբ տեղի ունեցավ այցելություն Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ համայնք՝ այս տարվա գարնանը զոհված պայմանագրային զինծառայող Նահապետ Ասատրյանի ընտանիքին: Տրամադրելով նրանց նյութական աջակցություն և նվերներ:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների մասին 03.08.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.հուլիս ամսին գրանցվել է78ծնունդ: Նրանցից 32-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 29 երեխա՝ 17աղջիկ, 12 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 11 աղջիկ, 17 տղա՝ ընդամենը 28 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 9 տղա, ընդամենը` 17 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 4 ծնունդ` բոլորն էլ տղա:

Համահայկական խաղերի մեկնարկը 02.08.2015
Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի բացումը: Արագածոտնի մարզից խաղերին մասնակցում են 102 ներկայացուցիչ` Աշտարակից 31, Ապարանից` 33, Թալինից` 38 պատվիրակով:`

Երդման արարողություն 01.08.2015
Օգոստոսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանը ներկա գտնվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում N զորամասի նորակոչիկների երդման արարողությանը:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը 31.07.2015
Հուլիսի 30-ին տեղի ունեցավ մարզպետ Սարգիս Սահակյանի մամլո ասուլիսը: Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց 2015 թվականի վեց ամսվա ընթացքում մարզում իրականացված պետական, համայնքային և այլ ներդրումային ծրագրերի գործընթացի ընդհանուր նկարագիրը: Մարզպետը նշեց, որ առաջին կիսամյակի ընթացքում մարզում կատարվել է շուրջ 280 ծրագիր, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 41,717,959.3 հազար դրամ...


