Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում կայացավ «Էպոսի օր» փառատոնը

12.10.2015

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, մշակույթի նախարարության եւ «Սասնա տուն» հասարակական կազմակերպության համատեղությամբ Ուջան գյուղում կայացավ ,,Սասնա ծռեր էպոսին նվիրված ,,Էպոսի օր,, ավանդական տոնախնբությունը: Համայնքը հյուրընկալել էր բազմաթիվ մասնակիցների մայրաքաղաքից, տեղի եւ այլ մարզերի համայնքներից:
Հանդիսությանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Իր ողջույնի խոսքում
նա ասաց, որ ,,Սասնա ծռեր,, էպոսը ուղեկցում է հայ ժողովրդին իր ողջ պատմության ընթացքում: Իսկ Դավթի հերոսական կերպարը, հիրավի, պաշտամունքի է վերածվել: Սասնա ծռերր իրենց մեջ ամփոփում են հայ ժողովրդին հատուկ արժանիքները` հայրենասիրություն, քաջություն, անպարտելիություն, ազնվություն, աշխատասիրություն: Այսօր, երբ իրականություն է դարձել մեր նախնիների գերագույն նպատակը, եւ Հայաստանն աշխարին ներկայանում է իր անկախ եւ ազատ պետականությամբ, կատարվել է նաեւ նրանց` Սասնա ծռերի երազանքը:
Հնչեցին նաեւ հայկական մշակույթի մեջ Էպոսի ունեցած մեծ նշանակության, գեղարվեստական եւ գաղափարական արժանիքների մասին ելույթներ, շնորհակալության խոսքեր:
Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, թատերականացված բեմականացումներով: Ելույթներ ունացան հանրապետության ճանաչված երգիչներ, Աշնակի, Ն. Բազմաբերդի, Ն. Սասնաշենի, Ուջանի, եւ այլ գյուղերի դպրոցների ու մշակույթի տների երաժշտական համույթները:
Հայկական ժողովրդական էպոսին նվիրված փառատոնը հանրապետությունում իրականացվում է ողջ տարվա ընթացքում: Ծրագրի շրջանակում էպոսյան թեմաներով կազմակերպվել են դասախոսություններ, զրույց-ընթերցումներ, ցուցադրություններ, դպրոցականների շրջանում անց են կացվել շարադրությունների մրցույթներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:45:14