Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան դպրոց

08.10.2015

Հոկտեմբերի 8-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան դպրոց եւ մասնակցեց դպրոցի անվանակոչության 15 ամյակին, Ուսուցչի օրվան եւ Բերքի տոնին նվիրված միջոցառմանը, որն ընդգրկված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում:
Կազմակերպիչները հավուր պատշաճին էին նախապատրաստել, իրենց իսկ բնութագրմամբ` եռատոնին, քանզի երեք իրադարություններն էլ կարեւոր են իրենց համար:
Առաջին հատվածում ըստ ամենայնի ներկայացվեց Խրիմյան Հայրիկի կերպարը` իբրեւ հայ ժողովրդի պատմության մեջ կարեւորություն ունեցող անհատ: Մեջբերվեցին մեծ հայի գաղափարախոսությունը արտահայտող մտքեր, ասույթներ: Նշվեց, որ դպրոցը պատվով է կրում Խրիմյան Հայրիկի անունը եւ պահպանում է նրա ավանդները:
Միջոցառման հաջորդ հատվածում մեծարանքի խոսքեր հնչեցին` հանդեպ ուսուցիչն ու նրա շնհորհակալ աշխատանքը: Թեմային համահունչ` կատարվեցին երգեր, պարեր, բանաստեղծություններ:
Բերքի տոնի հատվածում ողջ դահլիճը վերածվեց մի մեծ աշխատանքային տաղավարի, որտեղ մանրամասնորեն ներկայացվեցին գյուղական կյանքին հատուկ կոլորիտային պատկերներ, աշխատանքային տեսարաններ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց դպրոցի անվանակոչության, ինչպես նաեւ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Առատ բերք ու բարիք մաղթեց համայնքին եւ նշեց, որ մարզում իրականացվող բազմաթիվ ձեռնարկների մեջ անմասն չէ Ոսկեհատը, որտեղ սոցիալ-տնտեսական զարգազման շարունակական ծրագրեր են իրակամացվում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51