Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սարգիս Սահակյանը մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը

15.10.2015

Հոկտեմբերի 15-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Ապարան եւ մասնակցեց ՙՀայբիզնեսբանկ՚ ՓԲԸ ՙԱպարան՚ մասնաճյուղի բացման արարողությանը: Բացման պատիվը տրվեց Սարգիս Սահակյանին եւ ՙՀայբիզնեսբանկ՚-ի վարչության նախագահ Արսեն Միքայելյանին:
Հանդիսության մասնակիցները շնորհավորեցին մասնաճյուղի բացման կապակցությամբ: Նշվեց, որ ՙԱպարան՚ մասնաճյուղը 3-րդ տարածքային ստորաբաժանումն է Արագածոտնի մարզում: Ինչպես բանկի մյուս տարածքային ստորաբաժանումներում, այնպես էլ այստեղ մասնաճյուղում հաճախորդների տարբեր խմբերի համար առանձնացված են հարմարավետ բաժիններ, որտեղ նրանք կարող են կատարել վարկային, ավանդային, դրամական փոխանցումների և այլ բանկային գործարքներ:
Մասնաճյուղի տեղի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Ապարանը բավականին խիտ բնակեցված քաղաք է, որտեղ զբաղվածության հիմնական ոլորտներն են գյուղատնտեսությունն ու սննդի արդյունաբերությունը: Տարածքում գործում են մի քանի դպրոցներ, մշակութային կենտրոններ, առևտրի և սպասարկման տարբեր կետեր, այսինքն՝ քաղաքային անցուդարձը բավականին աշխույժ է, ինչը ենթադրում է, որ բանկային ծառայությունների առաջարկը հիմնավորված է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11