Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ այցելեց Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի

12.10.2015

Հոկտեմբերի 8-ին մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Սրբոց Թարգմանչաց հիշատակի օրվա կապակցությամբ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կազմակերպված արարողությանը: Մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ, որից հետո, ավանդույթի համաձայն, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի պահոցից դուրս բերվեց և Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի բերվեց երկու հարյուր տարուց ավելի Աշտարակի սրբություն հանդիսացող, Ս. Ամենափրկիչ և Ս. Կարմրավոր եկեղեցիներում երկար ժամանակ հանգրվանած Շուխոնց հրաշագործ Ս. Ավետարանը: Հարյուրավոր ուխտավորներ հնարավորություն ունենան հպվելու եւ օրհնություն ստանալու այդ Ավետարանից:
Կայացավ նաեւ գրողների միության ,,Կանթեղ,, մրցանակաբաշխությունը: Մինչ մրցանակների հանձնման արարողությունը, մարզպետ Սարգիս Սահակյանը, մրցանակաբաշխության մասնակիցները ծաղիկներ դրեցին Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին: Այնուհետեւ եկեղեցուն կից դպրատանը կայացավ գրական համաժողով եւ բաշխվեցին ,,Կանթեղ,,-ի մրցանակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11