Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ հանդիպում ՀՀ ՊԲ 4-րդ բանակային կորպուսի սպայական կազմի եւ Արագածոտնի մարզից այստեղ ծառայող զինվորների ու նրանց ծնողների հետ

15.10.2015

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցավ հանդիպում 4-րդ բանակային կորպուսի սպայական կազմի եւ Արագածոտնի մարզից այստեղ ծառայող 21 զինվորների ու նրանց ծնողների հետ: Նման ձեւաչափով հանդիպումներն ավանդական են դարձել, որոնք իրականացվում են մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ Պաշտպանության բանակի հրամանատասպայական կազմի ղեկավարության նախաձեռնությամբ: Արդեն իսկ կազմակերպվել են հանդիպումներ 1-ին, 2-րդ, 3-րդ բանակային կորպուսների, ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայություն իրականացնող սպաների ու զինվորների հետ:
4-րդ բանակային կորպուսի սպայական անձնակազմին, զինվորներին եւ նրանց հարազատներին ողջունեց Սարգիս Սահակյանը: նա ասաց, որ որ երկրի նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հանձնարարականով կազմակերպվող ավանդական դարձած այս հանդիպումնեը միտում ունեն ամրապնդելու բանակ-ընտանիք կապը, ամրացնելու զինվորի ոգին ու բնարոյահոգեբանական նկարագիրը: Մարզպետը կարեւորեց, որ այսպիսի հանդիպումների ժամանակ հրամանատարներն իրենց գոհունակությունն են հայտնում մեր մարզի զինվորներից, ինչի համար շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին:
Այնուհետեւ ցուցադրվեց բանակային կորպուսի մասին պատմող տեսաֆիլմ:
Բոլոր զինվորների ծնողների անունից հնչեց շնորհակալության խոսք` հանդիպման կազմակերպման, իրենց զավակներին տեսնելու հնարավորություն ընձեռելու համար:
4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը օրվա կապակցությամբ շնորհավորեց ծնողներին եւ եւ հանձնեց շնորհակալագրեր: ՀՀ Արագածոտնի մարզում բանակ-հասարակություն կապի զարգացման եւ հայրենանվեր գործունեության համար հատուկ շնորհակալագիր հանձնվեց մարզպետ Սարգիս Սահակյանին: Լավագույն ծառայության համար զինվորները ստացան պատվոգրեր եւ, իբրեւ պարգեւատրում, նրանց տրվեց կարճատեւ արձակուրդ:
Զինվորներին, նրանց ղեկավարներին, ծնողներին երաժշտական ողջույնը հղեցին մարզի երաժշտական համույթները, անհատ կատարողները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 15:53:24