Նորություններ

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Արթիկ եւ հանդիպեց բնակչության հետ 18.05.2015
Մայիսի 18-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Արթիկ եւ հանդիպեց տեղի ղեկավարության, ինչպես նաեւ բնակչության հետ: Գյուղացիները գոհունակությամբ արտահայտվեցին կառավարության կողմից տրամադրվող պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուների տրամադրման կապակցությամբ եւ նշեցին, որ արդյունքում նրանք լավ բերք են ստացել եւ նույնը ակնկալում են այս տարի: Այդ ամենը մարզպետը տեղում ականատես եկավ` այցելելով դաշտեր...
,,Թանգարանային գիշեր 2015,,-ը` Պերճ Պռոշյանի տուն թանգարանում 17.05.2015
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միացավ ,,Թանգարանային գիշեր 2015,, ծրագրին: Մայիսի 16-ին թանգարանի դռները բաց էին մինչեւ ուշ գիշեր: Այցելուներին այստեղ ընդունեցին անցճար: Թանգարանում իրականացվող միջոցառումներ անցկացվեց մեկ խորագրի տակ`,,Թանգարաններ. Հիշողության վկաներ,,: Միջոցառումների մեկնարկը տրվեց ,,Ծնած տեղս` Աշտարակ,, խորագրով ցուցադրությամբ` նվիրված հայտնի աշտարակցիներին...
Հանդիպում բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ 15.05.2015
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզային գրադարանում մայիսի 14-ին կայացավ Հայոց ցեղասպանության 100 ամյակի տարլիցին նվիրված հերթական միջոցառումը: Հանդիպման էր հրավիրվել բանաստեղծ, լրագրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հետ: Միջոցառմանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, մտավորականներ, մանկավարժներ եւ գրադարանի ընթերցողներ: Գրադարանավարները ներկայացրին մտավորականին՝ իր կյանքի և ստեղծագործության ուշագրավ պատումով: Նշվեց, որ Ռուզան Ասատրյանն 32 գրքի հեղինակ է՝ գրված թե’ մեծերի, եւ թե’ մանուկների համար...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ 15.05.2015
Սիրելի հայրենակիցներ, Միջազգային հանրությունն այսօր` մայիսի 15-ին, նշում է Ընտանիքի օրը: Լինելով ընդհանրական տոն, այն յուրահատուկ է ընկալվում տարբեր ազգերի մոտ: Հայ ժողովրդի համար Ընտանիքի օրը առանձնահատուկ իմաստ եւ խորհուրդ ունի: Եվ դա պատահական չէ: Բոլոր ժամանակներում ընտանիքը հայ մարդու համար եղել է սրբություն` սրբոց: Օջախի ծուխը վառ պահելը, ընտանիքի բարեկեցությունն ու ապահովությունն արժանապատվության խնդիր են եղել, կան ու կլինեն...
Մեդալներ` մարզպետ Սարգիս Սահակյանին 14.05.2015
Հայրենական պատերազմի հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ ՌԴ Հասարակական մեդալների եւ հիշատակի նշանների հանձնաժողովի կողմից Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը արժանացել է հոբելյանական մեդալի: ,, Ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակի 70-ամյակ,,` - գրված է հոբելյանական մեդալի վրա եւ ստորագրված է սպայական ժողովի նախագահ, գնդապետ Ա. Զլոբինի կողմից: Սարգիս Սահակյանի Հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ ոսկե մեդալ է ստացել նաեւ ՌԴ Հայրենական մեծ պատերազմի վետերանների միության կողմից:

Արագածոտնի մարզպետի հանդիպումը Ապարանի տարածաշրջանի համայնքներում 14.05.2015
Մայիսի 13-ին մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Ապարանի տարածաշրջան եւ հանդիպեց բնակչության հետ: Վերջինները մարզպետին ներկայացրին ինչպես իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, այնպես էլ դիմեցին անձնական հարցերով: Առաջին կանգառը Արայի համայնքում էր: Հանդիպումը կայացավ համայնքապետարանի բակում: Իրենց հուզող հարցերից բնակիչներն առանձնացրին Վարդենուտի ջրամբարի գործարկմամբ պայմանավորված` ոռոգման ջրի մատակարարման, խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի հարցերը: Գյուղացիները գոհ էին, որ իրենց մոտ ընթանում են անտառապատման եւ խորքային հորի կառուցման ծրագրերը