Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բնակարանամուտ` Ամանորի նախաշեմին

26.12.2015

Ամանորի նախաշեմին հաճելի իրադարձություն իրականացավ Ծաղկահովիտ համայնքի 27 ընտանիքի համար: Համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում նրանք ստացան բնակարաններ:
Նշենք, որ այս շենքի հիմնանորոգումը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից է, որի համաձայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված շենքը հիմնովին վերանորոգվեց: Շինարաության արդյունքում հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան:
Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ հստակեցել է բազմաբնակարանի շահառուների շրջանակը, համաձայն որի, այն հանձնվելու է երկրաշարժի ժամանակ բնակելի տարածք կորցրած եւ այնուհետեւ որեւէ տեսակի փոխհատուցում չստացած ընտանիքներին:
Դեկտեմբերի 26-ին մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ վիճակահանություն, որին ներկա էր ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ծրագրի այլ պատասխանատուներ:
Մարզպետը շահառուներին ներկայացրեց ՀՀ կառավարության համապատասխան որոշման պայմանները, այնուհետեւ բնակարանների մուտքի եւ հարկի ընտրության համար սեփականատերերի կողմից կատարվեց վիճակահանություն:
Բնակարան ստացած ընտանիքներին շնորհավորեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ասաց, որ բազմաբնակարան շենքի հանդիսավոր բացումը կկայանա դեկտեմբերի 31-ին: Նա նշեց, որ Ամանորի նախօրեին ստացած այս բնակարանները, թերեւս, լավագույն նվերն են, եւ Նոր տարում առողջություն, բարեկեցիկ եւ երջանիկ կյանք մաղթեց բոլորին :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11