Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մի խումբ ընտանիքների մարզպետի կողմից հանձնվեցին թանկարժեք նվերներ

28.12.2015


Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գործունեության ոլորտում առանձնակի տեղ է գրավում ուշադրությունը զոհված ազատամարտիկների, վերջին շրջանում դիվերսիայից տուժած. միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին: Մարզպետի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ էր ապասվում ինչպես նրանց, այնպես էլ սոցիալապես անապահով, հաշմանդամ ունեցող մի խումբ ընտանիքների: Նախապես տեղեկանալով այդ ընտանիքների կարիքների մասին, Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ նվիրաբերվեցին կենցաղային իրեր եւ սարքավորումներ` լվացքի մեքենա, հեռուստացույց, համակարգիչ:
Ընտրված ընտանիքները Կոշ, Արուճ, Աղձք, Նորաշեն, Պարտիզակ, Լուսագյուղ, Լեռնարոտ, Աշտարակ, Թալին, Աշնակ, Զովասար, Արագած, Գեղադիր. Ծաղկահովիտ համայնքներից էին:
Դեկտեմբերի 28-ին նվերները հասցեատերերին հասցվեցին տեղերում ` դրանք տանելով նրանց բնակարաններ: Թանկարժեք նվերների հետ ընտանիքներին Սարգիս Սահակյանի կողմից  փոխանցվեցին նաեւ սննդամթերք եւ ամանորյա շնորհավորանքներ: Ընտանիքներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեցին մարզպետին` մատուցած նվերների համար: 
Հատկանշական է, որ տրամադրված բոլոր նվերները խիստ կարեւոր էին այդ ընտանիքներևի համար, որոնց ձեռքբերումը նրանց համար լուրջ խնդիր էր: Տարեմուտին իրենց մատուցած այս թանկարժեք նվիրատվությունը նրանց համար ուշադրության եւ լավատեսության ներշնչման առիթ էր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11