Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց կարկուտից տուժած համայնքներ

11.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց հուլիսի 10- ի երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից վնասված մի շարք համայնքներ:
Արագածոտն համայնքում նա ականատես եղավ, որ ամբողջությամբ քանդվել են դպրոցի եւ եւս 20 տան տանիքներ: Նա եղավ նաեւ Նոր Եդեսիայում, Ոսկեվազում, Օշականում, Սասունիկում, Կոշում, Աշտարակ քաղաքի հողատարածքներում, որտեղ մեծապես վնասվել են ցանքատարածությունները, պտղատու այգիները, տուժել շինություններ: 
Մարզի ղեկավարի այցելությունները կարկուտից եւ ուժեղ քամուց տուժած համայքներ շարունակվում են:
Նշենք, որ հուլիսի 10- երեկոյան Ապարանի տարածաշրջանում սկսված տեղատարափ եւ կարկտաբեր տեղումներն ու ուժեղ քամին շարունակվել են նաեւ հուլիսի 11-ին, ինչի պատճառով մեծապես վնասվել են Արայի, Վարդենուտ, Շենավան, Եղիպատրուշ, Հարթավան համայնքների ցանքատարածությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:33:47