Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացում` մարզկենտրոնում

18.07.2016

Հուլիսի 18-ին Աշտարակի համայնքապետարանում տեղի ունեցավ Աշտարակի Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ եւ իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԳՄՀԸ «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրերի ղեկավարները, Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկաների ելույթներում նշվեց, որ քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Այսուհետ քաղաքացիները կստանան տեղեկատվություն և ծառայությունների մատուցում մեկ վայրում:
Շնորհավորելով ծրագրի իրականացման կապարցությամբ, Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի նախաձեռնողներին ընդգծեց, որ այն նպաստավոր դեր կունենա մարզպետարանի եւ քաղաքապետարանի համագործակցության համար, քանզի քաղաքի բնակիչների համար դյուրին է դարձել իրենց հուզող հարցերով դիմել քաղաքապետարան եւ արդյունավետ պարզաբանումներ եւ լուծումներ ստանալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24