Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատարի ասուլիսը

14.07.2016

Անսալով մարզպետ Գաբրիել Գյոզալյանի` 09.06.2016 թ. կայացած ասուլիսի ժամանակ ,,Արագած աշխարհ,, թերթի գլխավոր խմբագիր Վարդեւան Գրիգորյանի առաջարկին, մարզպետի հանձնարարությամբ կկազմակերպվեն  աշխատակազմի վարչությունների պետերի ասուլիսներ:
Առաջին ասուլիսը կազմակերպեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Հասմիկ Նազարյանը, որը կայացավ հուլիսի 14-ին: Հ.Նազարյանը մարզային թերթերի գլխավոր խմբագիրներին եւ լրագրողներին ներկայացրեց 2015-2016 ուսումնական տարվա արդյունքները, ինչպես նաեւ իր պաշտոնավարման 100-օրվա ընթացքում կատարած աշխատանքները:
Նշվեց, որ մարզպետարանի ենթակայությամբ գործում են 118 հանրակրթական դպրոց` 17022 աշակերտով, 1 հատուկ դպրոց` 45 աշակերտով, ԿԳ նախարարության ենթակայության 3 ավագ դպրոց եւ համայնքային ենթակայության 36 մանկապարտեզ: Հանրակրթական դպրոցներում գործում է 35 նախակրթարան:
Ամփոփելով ուսումնական տարին, վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ 2016 թվականին հիմնական դպրոցն ավարտել է 1289, միջնակարգը` 1146 աշակերտ: Մարզի շրջանավարտները հաջողությամբ են մասնակցել միասնական քննություններին եւ ընդունվել են հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դավթաշենի միջնակարգ դպրոցի շրջանավարտ Գոռ Հարությունյանը միասնական 3 քննությունից էլ ստացել է առավելագույն` 20 ական միավոր եւ դարձել ոսկե մեդալակիր:
Հ.Նազարյանը   ներկայացրեց դպրոցներում առկա թափուր աշխատատեղերը եւ դրանք` մրցույթներով համալրման գործընթացը, հեռավոր եւ փոքր համայնքների դպրոցների հիմնախնդիրները, մասնագիտական մի շարք հարցերին վերաբերող խնդիրները, նշեց մշակույթի, սպորտի ոլորտում իրականացրած ծրագրերը:
Լրագրողները վարչության պետի պաշտոնակատրին դիմեցին իրենց հետաքրքրղ հարցերով, որոնք առնչվում էին դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը, կրթության ոլորտում նախորդ տարիների հետ կապված մի շարք հարցերի, կրթության բարոփոխման գործընթացին եւ այլն:
Կարեւորելով ասուլիսի անհրաժեշտությունը, դրան մասնակցում էր նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ով քննարկված հարցերի վերաբերյալ արտահայտեց նաեւ իր տեսակետներն ու  տվեց պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58