Նորություններ
Արագածոտնը հրաժեշտ տվեց Քյարամ Սլոյանին 06.04.2016
Ապրիլի 5-ին Արտաշավանում տեղի ունեցավ Քյարամ Սլոյանի հոգեհանգստի արարողությանը, որին ներկա էր մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա իր խորին վշտակցությունը հայտնեց հերոսի ծնողներին, հարազատներին եւ միաժամանակ հատկացրեց դրամական աջակցություն` 1 միլիոն դրամի չափով: Մարզպետը ընտանիքի կողքին է եղել ողբերգության առաջին իսկ պահերից, աջակցել կազմակերպչական բոլոր հարցերում: Հոգեհանգստին ներկա էին նաեւ, մարզային ուժային կառույցների համայնքների, կրթական, մարզային բոլոր կառույցների ղեկավարները ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներՇարքային Քյարամ Քալալի Սլոյանը, ծնված 1996թ., ժամկետային ծառայության է մեկնել 2014 թվականին, Աշտարակի ԶԿ-ից: Քյարամ Ալոյանի հուղարկավորությունը կայացավ ապրիլի 6-ին, որին ներկա էր մարզպետը, պաշտոնատար այլ անձինք:

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը 05.04.2016
Ապրիլի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ուղեկցությամբ այցելեց Մայր աթոռ սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Վեհափառը նշեց, որ ուրախ է մարզպետինվերստին տեսնելու այդ պաշտոնում եւ նշեց, որ նա քաջածանոթ է նախկին պաշտոնավարման ընթացքում նրա իրականացրած գործունեության մասին: Նա իր օրհնանքի խոսքն ու բարեմաղթանքը հղեց մարզպետին, բեղմնավոր եւ արդյունավետ աշխատանք կամեցավ...
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության պատվիրակությանը 04.04.2016
Ապրիլի 4-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության Արագածոտնի ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեին եւ տարբեր ոլորտների պատասխանատուներին: Հանդիպման նպատակը կազմակերպության կողմից մարզում իրականացվող գործունեության ամփոփումն էր եւ նոր նախագծերի հստակեցումը: Ծրագրի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ Վորլդ Վիժնը գրասենկայներ ունի մարզի երկու տարածաշրջանում` Ապարանում եւ Թալինում եւ այդ համայնքներում տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել...
Մարզպետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով 04.04.2016
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության առաջին իսկ պահից արտակարգ ռեժիմով է աշխատում Արագածոտնի մարզպետարանը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ղեկավարությամբ: Մարզպետի մոտ ուժային կառույցների, զինկոմիսարների, համայնքների , կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ պարբերաբար խորհրդակցություններ, հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկվում են օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր: Սահմանված է շուրջօրյա հերթապահություն...
ՀՀ կրթության և գիտության նախարարն այցելել է Արագածոտնի մարզ 03.04.2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ապրիլի 4-ին այցելել է Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի ավագ դպրոց: Տնօրեն Մարինե Սուքիասյանի հետ քննարկման ժամանակ ՀՀ նախարարը նշել է, որ այս փուլում, երբ հանրապետության մանկավարժական կազմի հետ ակտիվ քննարկումներ են ծավալվում ավագ դպրոցի զարգացման ծրագրերի ուղղությամբ, կարևորում է ինչպես առկա խնդիրների վերհանումը, այնպես էլ` դպրոցներից ստացվող առաջարկները: Տնօրենը ներկայացրել է ավագ դպրոցին վերաբերվող խնդիրները, որոնց առնչվում են մասնագիտական կողմնորաշման ավագ դպրոցների կրթական ծրագրերին, ավագ դպրոցի և ՄԿՈՒ հաստատությունների միջև ձևավորված մրցակցային հարաբերություններին
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների մասին 02.04.2016
Արագածոտնի մարզի ծննդատներում 2016 թ.մարտ ամսին գրանցվել է 62 ծնունդ: Նրանցից 31-ը աղջիկ է, 31-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 20 երեխա՝ 12 աղջիկ, 8 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 12 աղջիկ, 8 տղա՝ ընդամենը 24 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 աղջիկ, 8 տղա, ընդամենը` 14 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 4 ծնունդ` 1 աղջիկ, 3 տղա:


