Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով

04.04.2016

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության առաջին իսկ պահից արտակարգ ռեժիմով է աշխատում Արագածոտնի մարզպետարանը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ղեկավարությամբ:
Մարզպետի մոտ ուժային կառույցների, զինկոմիսարների, համայնքների , կրթական, առողջապահական, մարզային այլ կառույցների, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների հետ պարբերաբար խորհրդակցություններ, հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում քննարկվում են օպերատիվ իրավիճակի մասին տեղեկատվությունը, ինչպես նաեւ կազմակերպչական հարցեր: Սահմանված է շուրջօրյա հերթապահություն:
Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ առանձնակի ուշադրության կենտրոնում են ներկա պահին զինվորական ծառայության մեջ գտնվող ընտանիւքները, նրանց մշտական կապ է պահպանվում եւ ցուցաբերվում անհրաժեշտ աջակցություն: Նրանցից շատերին մարզպետն ինքն է հանդիպում, ցուցաբերում անհրաժեշտ աջակցություն:
Բոլոր համայնքներում, կրթական , առողջապահական հաստատություններում, անհատ անձանց կողմից կազմակերպված կերպով իրականացվում է ֆինանսական, նյութական միջոցների, առաջին անհրաժեշտության պարագաների, սննդի, հագուստեղենի հավաքագրում, որոնք ուղարկվում են Արցախ: Ապրիլի 6-ին հերթական մեքերաները ուղեւորվեցին դեպի արցախ` տանելով հավաքված իրերը: Գործընթացը շարունակվում է, որը գտնվում է մարզպետի մշտական ուշադրության ներքո:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11