Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Թանգարանային գիշերը,, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

,,Թանգարանային գիշերը,, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում 17.05.2014

,,Թանգարաննային գիշերը,, ծրագրի շրջանակում հետաքրքիր եւ հագեցած միջոցառումներ կազմակերպվեցին Արագածոտի մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-տանգարանում: Տնօրեն Մարինե Թումանյանի տեղեկացմամբ՝ իրենք ձգտել էին օրը հետաքրքիր դարձնել բոլոր տարիքային խմբերի այցելուների համար: Ողջ օրը թանգարանն անվճար ընդունեց իր այցելուներին: Մշտական ցուցադրություններից բացի, նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակավոր ցուցադրություններին: Ֆոնդերից հանվել էին Պերճ Պռոշյանի որդու՝ Էաչի Պռոշյանի գրաֆիկական աշխատանքները: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող այս նկարները երկար ժամանակ չէին ներկայացվել այցելուներին...

Վարչապետն այցելել է Կոշ համայնք

Վարչապետն այցելել է Կոշ համայնք 16.05.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի և Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք: Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի «Արմենակ և Աննա Թադևոսյաններ» բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին...

Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ 16.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի եւ Տավուշի նորանշանակ մարզպետներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարեւորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու եւ համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով...

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մարզպետն այցելեց բազմազավակ ընտանիքների

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մարզպետն այցելեց բազմազավակ ընտանիքների 15.05.2014

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում Ընտանիքի տարի հայտարարելու եւ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Եդեսիա համայնքնում բնակվող 2 բազմազավակ ընտանիքի: Նրանցից առաջինը 8 արու զավակ ունեցող Արփիար Մանուկյանի ընտանիքն է, երկրորդը՝ 12 երեխա ունեցող Մերուժան Աբրահամյանինը: Այս ընտանիքներն, ի դեպ ունեն բնակարանային խնդիրներ, որոնց վերանորոգման եւ կահավորման հարցերն իր վրա է վերցրել մարզպետը: Ներկայումս արդեն կազմվել են դրանց իրականացման նախահաշվային աշխատաքները...

Ամփոփվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,, ,  ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլի արդյունքները

Ամփոփվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլի արդյունքները 15.05.2014

Արագածոտնի մարզպետարանում ամփոփվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլի արդյունքները: Մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, ում նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ եզրափակիչ փուլ դուրս եկած թեկնածուների մասնակցությամբ...

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց օլիմպիադայի հաղթողներին

Մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց օլիմպիադայի հաղթողներին 14.05.2014

Մայիսի 14-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում մասնակցած եւ մրցանակներ շահած աշակերտներին: Նրանք չորսն էին՝ Ոսկեթասի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արեւշատ Մինասյանը, ով հայոց պատմություն առարկայիւց վաստակել է առաջին կարգի դիպլոմ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11