Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի  շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 27.05.2014

Հարգելի հայրենակիցնե՛ր, շնորհավորում եմ Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ: 2018 թվականի Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պատմության մեջ կարեւորագույն նշանակություն ունեցող մի իրադարձություն, որին ծնունդ տվեցին Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը: Դարերի ընդմիջումից հետո իրականացավ մեր նախնիների, պապերի ու հայրերի երազանքը. վերականգնվեց հայոց անկախ պետականությունը...

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց ՀՀԿ 15-րդ համագումարին

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց ՀՀԿ 15-րդ համագումարին 26.05.2014

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության պատվիրակությունը մասնակցեց ՀՀԿ 15-րդ համագումարին: Պատվիրակությունը բաղկացած էր 44 անդամից, որը ղեկավարում էր ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, մարզպետ Սարգիս Սահակյանը: Համագումարում մարզի պատվիրակության կողմից ելույթ ունեցավ Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանը: Նա մի քանի հիմնախնդիրներ բարձրացրեց, որից մեկը վերաբերում էր կոոպերատիվների ստեղծման գաղափարին

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում հնչեց վերջին զանգը 23.05.2014

Արագածոտնի մարզի 119-ը հանրակրթական եւ Աշտարակի, Թալինի, Ապարանի ավագ դպրոցները մայիսի 23-ին տոնական հանդերձանքի մեջ էին: Հանդիսավոր պայմաններում հնչեց վերջին զանգը, որն ազդարարեց շրջանավարտների մուտքը դեպի մեծ կյանք: Յուրաքանչյուր դպրոց յուրովի էր նախապատրաստվել այդ հանդիսավոր արարողությանը: Բոլոր կրթօջախներում այն սկսվեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնի ուղերձի հղումով, որն ընթերցեցին դպրոցներ այցելած մարզպետարանի ներկայացուցիչները: Ուղերձում մասնավորապես ասվում է . ,, Սիրելի շրջանավարտնե՛ր, այսօր տոնական օր է ձեզ համար: Դուք ավարտում եք դպրոցը և մուտք եք գործում կյանքի նոր շրջան: Սկսվում են ձեր երազանքների իրականացման, մեծ և կարևորագույն խնդիրների լուծման տարիները...

ՀՀ  Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղերձը 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին 21.05.2014

Սիրելի շրջանավարտնե՛ր, այսօր տոնական օր է ձեզ համար: Դուք ավարտում եք դպրոցը և մուտք եք գործում կյանքի նոր շրջան: Սկսվում են ձեր երազանքների իրականացման, մեծ և կարևորագույն խնդիրների լուծման տարիները: Այսօր դուք գտնվում եք դպրոցական աստիճանի վերջին շեմին: Հրաժեշտ եք տալիս դպրոցին, ձեր սիրելի ուսուցիչներին ու ընկերներին: Եվ այդ ամենի հետ ետևում են մնում մանկության ու պատանեկության հրաշք տարիները: Դուք մուտք եք գործել դպրոց, երբ բոլորովին մանուկ էիք: Միևնույն դասասենյակում, նույն նստարանին, կողք-կողքի հասակ եք առել...

Կայացավ դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը 21.05.2014

Արագածոտնի մարզպետարանում կայացավ հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին ընթացիկ հարցեր: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը տնօրեններին փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից տրված մի խումբ հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին ,,Վերջին դաս,, եւ ,,Վերջին զանգ,, միջոցառումների կազմակերպմանը, դրամահավաքության բացառմանը, պետական ավարտական քննությունների նախապատրաստությանն ու անցկացմանը: Հրապարակվեց նաեւ ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,, Տարվա լավագույն դասվար,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, , ինչպես նաեւ

	Կայացավ միջոցառում՝  նվիրված Կոմիտասի ծննդյան 145 ամյակին

Կայացավ միջոցառում՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 145 ամյակին 21.05.2014

Արագածոտնի մարզում մշակութային մթնոլորտի եւ մշակութային կրթօջախների գործունեության ակտիվացման, դրանց հոգևոր մերձեցումը խթանելու եւ օժտված երեխաների բացահայտման ու մանկավարժների կատարելագործման նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղը տարբեր մշակութային կազմակերպությունների հետ համատեղ վեցերորդ տարին անընդմեջ նախաձեռնում և իրականացնում է բազմաբովանդակ միջոցառումներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51