Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության պատվիրակությանը

04.04.2016

Ապրիլի 4-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության Արագածոտնի ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեին եւ տարբեր ոլորտների պատասխանատուներին: Հանդիպման նպատակը կազմակերպության կողմից մարզում իրականացվող գործունեության ամփոփումն էր եւ նոր նախագծերի հստակեցումը:
Ծրագրի ղեկավարը մարզպետին տեղեկացրեց, որ Վորլդ Վիժնը գրասենկայներ ունի մարզի երկու տարածաշրջանում` Ապարանում եւ Թալինում եւ այդ համայնքներում տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Ներկայումս ծրագիրն առաջնորդվում է այնպիսի ռազմավարությամբ, որն ուղղված է համայնքների կարողությունների ուսումնասիրությանն ու համակողմանի զարգացմանը:
Ներկայացվեցին երեխաների պաշտպանության, կրթության, վաղ մանկական զարգացման, երիտասարդական ծրագրերի ընդհանուր նկարագիրն ու հեռանկարները: Նշվեց, որ ընդգրկուն աշխատանքներ են իրականացվում տնտեսական զարգացման ոլորտում: Կարեւորելով համայնքներում կոոպերատիվների զարգացումը, ծրագիրը մարզի համայնքներում հատկապես այս ուղղությամբ է տանում իր գործունեությունը: Արտադրական կոոպերատիվներ են ստեղծվել Ոսկեթաս, Ցամաքասար, Արագածավան, Ն. Բազմաբերդ համայնքներում, որոնք բարեհաջող շարունակում են գործել: Ներկայումս աշծատանքներ են տարվում դրանց ընդլայնման, մասնավորապես` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման, իրացման, նոր շուկաների ձեռքբերման ուղղությամբ: Առաջիկա ծրագրերում նոր նախագծեր կան, որոնցից են հացամթերքի, կաթնամթերքի, վայրի բույսերի, թեյերի, հնդկացորենի, կաթնամթերքի, մասնավորապես` պանրի եւ այլ մթերքների արտադրությանը, վերամշակմանն ու իրացմանը ուղղված ծրագրերը: Նշվեց, որ դրանք հավասարապես ներառում են Թալինի եւ Ապարանի տարածաշրջանների համայնքները:
Գաբրիել Գյոզալյանը կարեւորեց կազմակերպության գործունեությունը մարզում եւ նշեց, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն կա բնակիչների կողմից: Դրանք այն հարցերն են, որոնք համայնքներում իր հանդիպումների ընթացքում բարձրացնում են բնակիչներին: Դրանց լուծմանն են ուղղված կառավարության կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների, այլ աղբյուրների հետ պետական մարմինների համատեղ գործունեությունը:
Մարզպետն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Վորլդ Վիժն Հայաստան-ին մարզում իրականացվող ծրագրերի իրականացման, համայնքների զարգացման համամասնությունն ապահովելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 09:42:36