Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ  Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը

Կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը 29.09.2017

Սեպտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի ասուլիսը, որն առաջինն էր նրա պաշտոնավարման ընթացքում: Լրատվամիջոցների ղեկավարներին մարզպետը ներկայացրեց ոչ միայն վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, այլեւ խոսեց մարզում առկա հիմնախնդիրների եւ առաջիկա ծրագրերի մասին: Աշոտ Սիմոնյանն ըստ ոլորտների անդրադարձավ օրախնդիր հարցերին եւ դրանց լուծման հնարավորություններին՝ ելնելով ,,ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թթ. մարզի զարգացման ռազմավարական ծրագրի,, դրույթներից.....

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթ

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթ 28.09.2017

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի Արագածոտնի մարզային կառույցի ղեկավարի, հաշվետար օգնականի, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետի, խորհրդատուի հաստիքների համար: Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները: Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ....

Տրվեցին նոր հանձնարարականներ 27.09.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ սեպտեմբերի 27-ին: Ամփոփվեց պետական կառավարման մարմիններից, այլ կառույցներից ստացված, մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը եւ գրություններին տրվող պատասխանների լիարժեքության պահպանումը: Ի թիվս այլ հարցերի, դրանց մեջ առանձնակի կարեւորության արժանացան Արագածոտնի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներին, որոնք վերաբերում էին ինտենսիվ այգիների ստեղծմանն ու գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանը.....

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները

Քննարկվեցին հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները 26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանի մոտ տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները ներկայացրին իրենց ոլորտներում խնդրին առնչվող հիմնահարցերը եւ դրանց լուծման ուղղությամբ իրենց կողմից ձեռնարկվող միջոցառումները: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը խոսեց մարզի կրթական, մշակութային, սոցիալական, մարզական եւ առողջապահական նշանակության շենքերի մուտքերի մատչելիության ապահովման.....

Եվրոպական ժառանգության օրեր՝ Արագածոտնում 25.09.2017

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո Հայաստանում անց է կացվելու Եվրոպական ժառանգության օրեր: Ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում կիրականացվեն միջոցառումներ՝ ընդգրկելով մարզի 4 տարածաշրջանները: Հանրակրթական դպրոցներում նախատեսվում է կազմակերպել բաց դասեր, շարադրությունների մրցույթներ: ,,Հայկական զարդանախշեր» վերտառությամբ ցուցահանդես կունենան գեղարվեստի դպրոցների սաները: Սեպտեմբերի 30-ին Թալինի թիվ 2 դպրոցում «Մարզի եկեղեցիների ու բերդերի պատմությունը» թեմայով կազմակերպվող ինտելեկտուալ խաղ-վիկտորինային կմասնակցեն Աշնակի, Թալինի թիվ 1 , թիվ 2 և Կաթնաղբյուրի դպրոցների թիմերը.....

Մամլո հաղորդագրություն 23.09.2017

2017 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մամլո ասուլիսը: Մարզպետը կներկայացնի մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին Հեռախոս՝ 0232-3-42-26

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26