Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ 12.05.2015

Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է: Այս տոնը, թեպետ, վերջերս է տեղ գտել հայկական տոնացույցում, սակայն, սա այն մասնագիտությունն է, որը անչափ հոգեհարազատ է հայ մարդուն եւ նրա կենսակերպի մի մասն է կազմում: Գթասրտություն, պատրաստակամություն, պատասխանատվություն եւ, ի վերջո, աշխատասիրություն: Ահա սրանք են բուժքույրերին հատուկ բնութագրումները: Հատկանիշներ, որ, հիրավի, բոլորիս մոտ ակնածանք ու երախտագիտություն են հայցում՝ հանդեպ այս մասնագիտության տեր մարդկանց: Սիրելի բուժքույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի առթիվ...

Ցերեկույթ` նվիրված Ալեքսեյ Հեքիմյանին

Ցերեկույթ` նվիրված Ալեքսեյ Հեքիմյանին 12.05.2015

Մայիսի 11-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ գրական, երաժշտական հուշ-ցերեկույթ` նվիրված ոստիկանության վետերան, գեներալ- մայոր, երգահան Ալեքսեյ Հեքիմյանին: Տարբեր դասարանների աշակերտների կողմից հետաքրքիր բեմականացմամբ ներկայացվեց հանրաճանաչ երգահանի կենսագրությունը, կատարվեցին նրա ստեղծագործություններից: Իրենց ելույթներով հանդես եկան նաեւ Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Միջոցառմանը մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով ներկաներին, նա բարձր գնահատեց աշակերտների կատարումները եւ կարեւրեց Ալեքսեյ Հեքիմյանի դերը հայ երաժշտաարվեստում:

Նշվեց բուժքույրի միջազգային օրը

Նշվեց բուժքույրի միջազգային օրը 12.05.2015

Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանում կայացավ հանդիսություն, որին ներկա էին մարզի բոլոր տարածաշրջանների բժշկական հաստատություններում աշխատող բուժքույրերը, ոլորտի պատասխանատու մասնագետները: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը շնորհավորեց ներկաներին եւ, ի դեմս նրանց, բոլոր բուժքույրերին` մասնագիտական օրվա առթիվ: Նա փոխանցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորանքը, նշելով որ տոնը, թեպետ, վերջերս է տեղ գտել հայկական տոնացույցում, սակայն, սա այն մասնագիտությունն է, որը անչափ հոգեհարազատ է հայ մարդուն եւ նրա կենսակերպի մի մասն է կազմում...

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Արագածոտնի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Արագածոտնի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը 12.05.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությունը բացել է մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ներկայացրել է, որ այն նվիրած է մեղվաբուծության զարգացման խնդիրներին, որի նպաըակով ներկա է նաեւ Ռոզա Ծառուկյանը: Նախարարն իր ողջույնի խոսքում ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները...

«Եթե լռենք, քարերը կաղաղակեն» խորագրով միջոցառում` Բազմաղբյուրում 12.05.2015

Մայիսի 12-ին Բազմաղբյուրի` նորերս վերանորոգված մշակույթի տանը տեղի Նվեր Սաֆարյանի անվան դպրոցը կազմակերպել էր միջոցառում «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» խորագրով: Այն շարունակությունն էր Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ ձեռնարկների, որի մեկնարկը սկսվել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի օրը՝ փետրվարի 25-ին: Միջոցառումանը ներկա էր ու մասնակիցներից ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Դպրոցականների կողմից ներկայացվեց Հայոց 100-ամյա պատմությունը` եղեռնից մինչև մեր օրերը, որի մեջ ընդգրկված էր Բազմաղբյուր գյուղի ստեղծման պատմությունը, հայրենական պատերազմի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, եղեռնից մազապուրծ բազմաղբյուրցիների մասնակցությունն այդ պատմությանը...

Հուշաղբյուր` Պարտիզակում 11.05.2015

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում առանձնահատուկ մեծարանքի են արժանացրել արցախյան գոյամարտում եւ այս օրերին զոհված համագյուղացիներին` կառուցելով հուշաղբյուր: Հերոսները երեքն են` 1994 թվականի ապրիլի 7-ին զոհված կամավորական Ահարոն Հարությունյանը, 1997թվականի մարտի 25-ին հատուկ հանձնարարական կատարելիս ուղղաթիռով վթարի ենթարկված, օդաչու Մկրտիչ Թորոսյանը եւ 2014 թվականի օգոստոսի 4-ին, դիվերսիայի ժամանակ զոհված, պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51