Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ 01.06.2015

Սիրելի բարեկամնե’ր, Շնորհավորում եմ բոլորիս հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Շնորհավորանքն ամենքինս է, քանի որ մենք բոլորս գալիս ենք մանկությունից եւ վերապրում մանկությունը մեր զավակների ու նրանց զավակների հետ: Տոնը նշվում է ամռան առաջին օրը, որը խորհրդանշում է պայծառությունն ու լուսավորությունը, ջերմությունն ու ուրախությունը: Այնպիսին, ինչպիսիք են մեր երեխաները` պայծառ ու լուսավոր, ջերմ եւ կենսախինդ

Հանրապետության օրը` Արագածոտնի մարզում

Հանրապետության օրը` Արագածոտնի մարզում 28.05.2015

Հանրապետության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը Արագածոտնի մարզում տեղի ունեցավ Ապարանի ,,Վերածնունդ,, հուշահամալիրում: Ավանդույթի համաձայն, տոնը ազգային տոնախմբության վերածվեց, որին մասնակցեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզային եւ համայնքային պետական կառավարման, քաղաքական, կրթամշակութային, ուժային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից եւ հարեւան մարզերից, Ապարանի եւ հարակից բնակավայրերի հանրությունը...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2015

Հարգելի հայրենակիցնե’ր, Շնորհավորում եմ` Հայաստանի առաջին հանրապետության օրվա առթիվ: Տոն, որն առանձնակի պատվով եւ հպարտությամբ ենք նշում` դրսեւորելով հայրենիքի, մեր անկախ պետության եւ պետականության հանդեպ ունեցած սերն ու ակնածանքը: 97 տարի առաջ՝ մայիսի 28-ին, Հայաստանի Հանրապետության հռչակումը Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած, հիրավի, հերոսական պայքարի արդյունք էր: Բախտորոշ այդ իրադարձությունը հնարավորություն տվեց դարերի ընդմիջումից հետո վերականգնելու հայոց անկախ պետականությունը...

Հանդիպում`  գրքերի հեղինակի հետ

Հանդիպում` գրքերի հեղինակի հետ 25.05.2015

Արագածոտնի մարզի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ամերիկահայ գրող-հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանի հետ: Առիփը ,,Կյանքի շարունակվող շառավիղներ,, եւ ,,Հայ գիրքը Ամերիկայի մեջ,, գրքերի շնորհանդեսն էր: Լսարանը` դպրոցների տնօրենները, պատմության. հայոց լեզվի և գրականության ուսուցիչները, գրադարանավարները, հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու 19 գրքի , այդ թվում ՝ ,,Լույս,, 6 հատորյա հանրագիտարանի հեղինակին...

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ 25.05.2015

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին: 4000 բնակիչ ունեցող Սասունիկ համայնքը 1998 թվականից ի վեր մանկապարտեզի շենք չի ունեցել: Նոր շենքի կառուցման ծրագիրն իրականացվել է համայնքի ներդրմամբ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի` Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, ավարտվել՝ 2015թ. մայիսին...

Արագածոտնում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա Վերջին զանգը/տեսանյութ/

Արագածոտնում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա Վերջին զանգը/տեսանյութ/ 22.05.2015

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մայիսի 22-ին հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանն ավարտեց 1463, իսկ 9-րդ դասարանը` 714 աշակերտ: Բոլոր դպրոցներում հավուր պատշաճի էին նախապատրաստվել Վերջին զանգին, որին մասնակցեցին մանկավարժները, շրջանավարների ծնողները, մարզի եւ համայնքների ղեկավարները: Ավանդույթի համաձայն, մարզպետի հանձնարարությամբ բոլոր դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները եւ հնչեցրին մարզպետի շնորհավորական ուղերձը` ուղղված շրջանավարտներին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51