Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրվեցին նոր հանձնարարականներ

27.09.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ սեպտեմբերի 27-ին: Ամփոփվեց պետական կառավարման մարմիններից, այլ կառույցներից ստացված, մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը եւ գրություններին տրվող պատասխանների լիարժեքության պահպանումը:
Ի թիվս այլ հարցերի, դրանց մեջ առանձնակի կարեւորության արժանացան Արագածոտնի մարզում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականներին, որոնք վերաբերում էին ինտենսիվ այգիների ստեղծմանն ու գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործմանը, ներդրումային ծրագրերին, այդ թվում զբոսաշրջության զարգացմանը, Գառնահովիտում կոշիկի արտադրամասի գործարկմանը, Անբերդ գետի վրա ջրամբարի կառուցման հնարավորությանը եւ այլ հարցերի: Համապատասխան պատասխանատուները ներկայացրին, որ դրանց կապակցությամբ իրենց կողմից անհրաժեշտ ուսումնասիրություններն ու առաջարկություններն արված են եւ ենթակա են քննարկման:
Մարզպետ Սշոտ Սիմոնյանը առողջապահության, կրթության ոլորտների, ինչպես նաեւ աղբահանության եւ սանիտարական մաքրման առնչությամբ նոր հանձնարարականներ առաջադրեց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14