Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Եվրոպական ժառանգության օրեր՝ Արագածոտնում

25.09.2017

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո Հայաստանում անց է կացվելու Եվրոպական ժառանգության օրեր: Ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում կիրականացվեն միջոցառումներ՝ ընդգրկելով մարզի 4 տարածաշրջանները:
Հանրակրթական դպրոցներում նախատեսվում է կազմակերպել բաց դասեր, շարադրությունների մրցույթներ: ,,Հայկական զարդանախշեր» վերտառությամբ ցուցահանդես կունենան գեղարվեստի դպրոցների սաները: Սեպտեմբերի 30-ին Թալինի թիվ 2 դպրոցում «Մարզի եկեղեցիների ու բերդերի պատմությունը» թեմայով կազմակերպվող ինտելեկտուալ խաղ-վիկտորինային կմասնակցեն Աշնակի, Թալինի թիվ 1 , թիվ 2 և Կաթնաղբյուրի դպրոցների թիմերը: Թալինի տարածաշրջանի դպրոցները Ներքին Բազմաբերդում կներկայացնեն ազգային տարազներով տիկնիկների ցուցահանդես և տիկնիկային ներկայացում:
Ապարանի թիվ 2 դպրոցում, Մելիքգյուղ համայնքում, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում հոկտեմբերի 1-ին կկազմակերպվեն գոբելենի, գորգագործության, մաքրամեի աշխատանքների ցուցահանդեսներ: Քուչակի միջնակարգ դպրոցում կազմակերպվող ուտեստի փառատոնին կմասնակցի Ապարանի տարածաշրջանի 10 դպրոց, իսկ Աշտարակի ,,Պասկալ և Դիադ,, սրճարանում կկազմակերպվի ընկույզի փառատոն: Աշտարակում կկազմակերպվեն նաեւ վարպետաց դասեր հին հայկական արհեստների` կավագործության, փայտագործության, գորգագործության, տիկնիկագործության, կերամիկայի վերաբերյալ, ինչպես նաև լավաշի թխման, խաղող տրորելու, սուջուխի պատրաստման արարողությունների ցուցադրություն` ծիսական երգ ու պարով
Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-ին, ժամը 12:00 Ուջանի միջնակարգ դպրոցում տեղի կունենա «Սասնա ծռեր» էպոսի մարզային ավանդական փառատոնը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34