Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կայացավ մարզային շաբաթօրյակ

24.03.2018

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզում մարտ-ապրիլ ամիսները հայտարարված է սանիտարական միամսյակ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը համակարգում է միամսյակի աշխատանքները: Համայնքներին ամրակցված՝ մարզպետարանի աշխատակիցները պարբերաբար այցելում են համայնքներ, տեղերում ուսումնասիրում միամսյակի ուղղությամբ կատարվող աշխատանքները եւ զեկուցում հանձնաժողովին:
Միամսյակի շրջանակում մարտի  24-ին մարզում համընդհանուր շաբաթօրյակ էր, որին մասնակցեցին կրթական, առողջապահական հաստատությունների, մարզային եւ համայնքային կազմակերպությունների աշխատակիցները, բնակիչները: Մաքրվեցին հանրային նշանակության կառույցների շրջակայքը, մարզային եւ համայնքային ճանապարհների հարակից տարածքները, փողոցներն ու բակերը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01