Նորություններ

Մարզպետն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին 02.08.2017
Օգոստոսի 2-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Քննարկվեց խմելու ջրի մատակարարման ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները եւ առաջիկա անելիքները: Կրիստիան Լըֆեն ներկայացրեց ընկերության գործունեության ընդհանուր նկարագիրը եւ դրանում առանձնացրեց Արագածոտնի մարզում իրականացվելիք ծրագրերը: Նշվեց, որ առանձնակի ուղադրության կենտրոնում են լինելու մատակարարման ջրի բարձր որակական հատկանիշերի, ինչպես նաեւ՝ մատակարարման ժամաքանակի ապահովումը: Քննարկված հարցերի մեջ առանձնացվեցին մարզկենտրոն Աշտարակի, սահմանամերձ Թլիկ գյուղի ջրամատակարարման խնդիրները, եւ դրանց լուծման ուղիները....

Աշոտ Սիմոնյանն այցելեց Արագածի տարածաշրջան 01.08.2017
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը օգոստոսի 1-ին այցելեց Արագածի տարածաշրջան: Ծաղկահովիտի համայնքապետարանում նա խորհրդակցություն անցկացրեց տարածաշրջանի այն համայնքների հետ, որոնք խոշորացման ծրագրով միավորվելու են մեկ՝ Ծաղկահովիտի համայնքի մեջ: Նշենք, որ տարածաշրջանը խոշորացման ծրագրով միավորվելու է 2 ՝ Ծաղկահովիտի եւ Ալագյազի համայնքներում: Ողջունելով համայնքապետերին, Աշոտ Սիմոնյանն ասաց, որ սա իր առաջին այցն է տարածաշրջան, բայց նման ձեւաչափով հանդիպումները պետք է ինտենսիվ բնույթ կրեն, եւ կուտակված խնդիրները համատեղ աշխատանքի ընթացքում պետք է լուծում գտնեն....

«Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովը ամփոփել է «Մաքուր Հայաստան» ծրագրի երկրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն, ս.թ. հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակի աշխատանքների արդյունքում ՀՀ մարզերում փակվել են 50 աղբանոց, կատարվելու են կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներ.....
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը համայնքներում ծանոթացավ շաբաթօրյակի ընթացքին 30.07.2017
Մարզպետ Աշոտ Սիմոնյանը հուլիսի 29-ին այցելեց մի շարք համայքներ եւ ծանոթացավ համապետական շաբաթօրյակի աշխատանքներին: Կարբի, Կոշ, Ուջան, Աղձք, Ագարակ համայնքներում նա ականատես եղավ, որ կարգի են բերել այն հատվածները, որոնցում աղբի կուտակումների մաքրման աշխատանքներ են կատարվել: Աշխատանքների արդյունքում թե՛ համայնքները, եւ թե՛ հարակից ճանապարհները աչքի են ընկնում մաքրությամբ: Մարզպետը միաժամանակ ծանոթացավ Արզնի-Շամիրամ ջրանցքից ոռոգման ջրի մատակարարման ընթացքին եւ բաշխման հետ կապված խնդիրներին: Այցի ընթացքում քննարկվեցին նաեւ համայնքներում առկա մի շարք հարցեր:

Հուլիսի 29-ին համապետական շաբաթօրյակի դուրս եկան Արագածոտնի մարզի բոլոր համայնքները 29.07.2017
Հուլիսի 29-ին, ժամը 9.00-ին Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում սկսվեց համապետական շաբաթօրյակը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականի համաձայն, մարզպետարանի պատասխանատու աշխատողները՝ շուրջ 90 աշխատակից, ամրացված են համայնքներին եւ համակարգում են շաբաթօրյակի ինչպես նախապատրաստական, այնպես էլ ընթացող աշխատանքները: Այցելելով համայնքներ, նրանք, հետեւում են շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններով նախատեսված աշխատանքների ընթացքին եւ այդ մասին պարբերաբար զեկուցում ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովին.....

Կոչ ենք անում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին 28.07.2017
Հուլիսի 29-ը երկրում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, հասարակական կազմակերպություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար բոլոր ցանկացողները կարող են կապ հաստատել > ծրագրի շրջանակներում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ՝ զանգահարելով (0232) 3-37-74 հեռախոսահամարով.....