Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեցին ընթացիկ հարցեր

29.11.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրհրդակցությունը կայացավ նոյեմբերի 29-ին: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին պետական կառավարման մարմինների եւ մարզպետի կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք, ընդհանուր առմամբ, կատարվում են պահանջված ժամանակացույցին եւ ձեւաչափին համապատասխան:
Նշվեց, որ հրատապ ծրագրերի շրջանակում, բացառությամբ մասնակի խնդիրների, բոլոր աշխատանքները հիմնականում ավարտված են: Ընթացքի մեջ է ընդերքօգտագործման ոլորտում կատարվող ուսումնասիրությունը: Մարզպետին ներկայացվեց նաեւ համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը:
Քննարկված հարցերի կապակցությամբ Աշոտ Սիմոնյանը նոր հանձնարարականներ տվեց: Նա վարչության ղեկավարներին հորդորեց առավելագույն լրջորեն մոտենալ քաղաքացիների կողմից ստացվող դիմումներին: Չբավարարվել սոսկ դրանց մակերեսային պատասխաններ ուղարկելով, այլ խորապես ուսումնասիրել խնդիրները եւ լուծման հնարավոր ուղիներ գտնել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35