Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ նվիրված ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքների ներկայացմանը

23.11.2017

Նոյեմբերի 23-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ ՀՀ ՏԿԶ նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի, մարզպետարանի պաշտոնատար անձանց, խոշորացված համայնքների ղեկավարների եւ համապատասխան մասնագետների մասնակցությամբ:
Խորհրդակցության թեման ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) ,,Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին,, ծրագրի շրջանակում ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ խոշորացված համայնքների ղեկավարների, ինչպես նաեւ մարզպետարանի զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ համատեղ ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքների կազմակերպման ներկայացումն էր:
Անդրադառնալով մարզի համայնքների զարգացման ծրագրերին, Աշոտ Սիմոնյանը նշեց դրանց իրատեսականության կարեւորությունը եւ տեղեկացրեց, որ խոշորացված ու 5 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում պետք է լինեն տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու աշխատակիցներ: Նրանք զբաղվելու են ծրագրերի մշակմամբ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը խոսեց համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի մասին, դրանցում կարեւորելով համայնքների կողմից տեղերում առկա առաջնահերթ խնդիրների կազմելը, մշակելն ու ծրագրերում ներառելը:
Քննարկված խնդրի շուրջ մի շարք հարցադրումներ եղան, որոնց տրվեցին մանրամասն պատասխաններ եւ պարզաբանումներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14