Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աջակցություն՝ նպաստառու ընտանիքներին

01.12.2017

Դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում հերթական ծրագիրն իրականացրեց ,,Արմենիան Լայթհաուս,, բարեգործական կազմակերպությունը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Աշտարակի տարածքային գործակալության հետ համատեղ նախապես ճշտվել էր շահառուների ցուցակը, հստակեցվել ընտանիքների կազմն՝ ըստ բոլոր տարիքային խմբերի: Շահառուների մեջ առաջնայնությունը տրվել է ծնողազուրկներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաեւ զինծառայողների եւ բազմազավակ ընտանիքներին՝ ելնելով նրանց անապահովության միավորների աստիճանից:
Ընդհանուր առմամբ 100 անապահով ընտանիքի համար պատրաստվել էին հագուստի փաթեթներ: Այդ թվում՝ ձմեռային մուշտակներ եւ կոշիկներ: Ընդ որում, հագուստ ստացան ընտանիքների բոլոր անդամները: Աջակցության բաշխումը կատարվեց տեղում, ծրագրի ներկայացուցիչների կողմից:
Մարզում ,,Արմենիան Լայթհաուս,,-ը գործունեության լավ ավանդույթներ ունի: Ծրագրի շրջանակների մեջ է մտնում ոչ միայն հագուստի, սննդի եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաների տրամադրումը, այլեւ բարեգործական տարաբնույթ նախագծեր են իրականացվում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35