Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում 02.03.2017
Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը...

Օշականը ճանաչվել է 2016 թվականի լավագույն գյուղական համայնք 25.02.2017
Կայացել է Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) անդամների ընդհանուր ժողովը, որի նպատակն էր ամփոփել Միության վերջին տարիների գործունեությունը, ներկայացնել Միության ձեռքբերումները եւ 2016-2020թթ․ ռազմավարությունը։ Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀՄ նախագահ Էմին Երիցյանը, ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչը...

Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի 2017-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության նախագիծի քննարկումը, որին ներկա էին մարզպետարանի աշխատանքային խմբի, ԵՄ խորհրդատվական խմբի, քաղաքային եւ գյուղական խոշոր համայնքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ, աշխատանքային խմբի ղեկավար Իշխան Բարսեղյանը ներկայացրեց ծրագրի ընդհանուր հիմնադրույթները...

Նշվեց Մայրենիի օրը 21.02.2017
Մայրենիի օրվա առթիվ հայ մտավորականները, լեզվաբանները, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները՝ նախարար Հրանուշ Հակոբյանի գկխավորությամբ այցելեցին Օշական եւ ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին: Եկեղեցուն կից դպրատանը կայացավ Մայրենիին նվիրված միջոցառում, որտեղ ներկաներին ջերմորեն շնորհավորեցին նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը: Մայրենիին նվիրված ասմունքով, երգ ու պարով հանդես եկան Ագարակի միջնակարգ դպրոցի աշակերտները:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի այցը Արագածոտնի մարզ 20.02.2017
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ նախարարն այցելեց Թալինի տարածաշրջանի Կարմրաշեն, Ոսկեթաս եւ Զովասար համայնքներ։ Բարձր լեռնային այս գյուղերը մարզկենտրոնին կապող ճանապարհը վերանորոգման խիստ կարիք ունի: ՀՀ նախագահի հանձնարարությամբ այն ընդգրկվել է Համաշխարհային բանկի միջոցներով հիմնանորոգվող «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման» 2017թ. ծրագրում։ Կհիմնանորոգվի.12 կմ երկարությամբ ճանապարհը...

Հանդիպում Ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ 15.02.2017
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ Աշտարակի զինվորական կոմիսարիատի նախաձեռնությամբ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արագածոտնի մարզից Ապրիլյան պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայողների մեծարման միջոցառում: Ներկաները ծանոթացան մարտիկների հետ, լսեցին նրանց կատարած հերոսությունների մասին պատմություններ....