Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվել են ,,Լավագույն ուսուցիչ,, մրցույթի հանրապետական փուլի արդյունքները

13.12.2017

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Մայր Աթոռի հետ համատեղ անց է կացվում,,Լավագույն ուսուցիչ,, ամենամյա մրցույթը՝ ,,Հայոց լեզու եւ գրականություն,, ,,,Հայոց պատմություն,,, , ,,Հայոց եկեղեցու պատմություն,, , Բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) առարկաների ուսուցիչների եւ դասվարների համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ,,Հրաչ եւ Սյուզան Թուֆայան,, հայորդյաց տանը դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթի հաղթողների պարգեւատրման ամենամյա արարողությունը: Հաղթողների մեջ են նաեւ Արագածոտնի մարզի ներկայացուցիչները: Նրանք են՝ Սուսաննա Սաղաթելյանը (հայոց պատմություն, Օշականի միջակարգ դպրոց), Կարինե Սարգսյանը (հայոց եկեղեցու պատմություն, Մաստարայի միջակարգ դպրոց), Վարսենիկ Հարությունյանը (բնագիտական, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոց) եւ Աննա Բաբայանը՝ (բնագիտական, Ոսկեվազի միջնակարգ դպրոց):

Հաղթողներին մրցանակները հանձնել են Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նշենք, որ մրցույթի հանրապետական փուլին այս տարի, ընդհանուր առմամբ, մասնակցել է 133 մանկավարժ, որից 98-ն անցել է եզրափակիչ փուլ: Լավագույն արդյունքների համար 28 մասնակից արժանացել է առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի մրցանակների եւ դրամական պարգեւների:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35