Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

06.12.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն: Քննարկվեցին աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ընթացիկ աշխատանքները: Մարզպետին զեկուցվեցին նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման մասին: Դրանք առնչվում էին հրատապ ծրագրի կատարմանը, մարզի տարածքում առկա հողատեսքերի գույքագրման, հանքավայրերի շահագործման, համայնքներում իրականացվող ներքին աուդիտի աշխատաքներին եւ այլ հարցերի:
Աշոտ Սիմոնյանին առանձնապես հետաքրքրեց Աշտարակի եւ Ծաղկահովիտի բժշկական կենտրոններում իրականացվող օպտիմալացման աշխատանքների ընթացքը: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետին նա հանձնարարեց ապահովել գործընթացի իրականացումը եւ լիարժեքորեն կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
Քննարկված հարցերի վերաբերյալ մարզպետը տվեց նաեւ այլ հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34