Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նվիրատվություն՝ Սասունիկի դպրոցականներին

04.12.2017

Արագածոտնի մարզի Սասունիկի Գեւորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցում օրը տոնական էր: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ հաճելի անակնկալ էր պատրաստվել տարրական դասարանների աշակերտների համար: Նրանց մատուցվեցին նվերներ, որը զուգակցվեց տոնական հանդիսությամբ, խաղերով, երգ ու պարով:
Աշակերտներին ուրախացնելու գաղափարը լիբանանահայ բարերար Ռազմիկ Խաչատուրյանին էր: Վերջին տարիներին նա բնակվում է Հայաստանում եւ օգտագործում է հայրենակիցներին աջակցելու բոլոր հնարավորությունները: Այդ նպատակով նա Հայ Օգնության Միության ներկայացուցիչների հետ այցելում է դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ:
Ողջունելով աշակերտներին, մարզպետը նշեց,  որ յուրաքանչյուր դպրոց ուշադրության եւ աջակցության կարիք ունի: Սասունիկի դպրոցում մյուսների համեմատ պայմաններն առավել մտահոգիչ են, հետեւաբար առաջիկա անելիքներն էլ ավելի շատ են լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35