Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցությունում Աշոտ Սիմոնյանը գործնական առաջարկներ ներկայացնելու հանձնարարականներ տվեց 16.08.2017

Օգոստոսի 16-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունն անցավ գործնական մթնոլորտում: Աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց ՀՀ կառավարության, տարածքային եւ զարգացման նախարարության, պետական այլ մարմինների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Լսելով դրանց կատարման մասին ստորաբաժանման ղեկավարների ներկայացրած տեղեկատվությունը, մարզպետը անդրադարձավ առկա խնդիրներին, որոնց լուծումն անմիջականորեն պայմանավորված է իրենց պատասխանատու եւ արդյունավետ գործունեությամբ...

Գլխավոր նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է

Գլխավոր նպատակը բժշկական ծառայությունների որակի բարելավումն է 15.08.2017

«Մեր գլխավոր նպատակներից մեկը մատուցվող բժշկական ծառայությունների որակի բարելավումն է։ Դրա հետ մեկտեղ կարևորվում է շրջանառվող ստվերային գումարները սպիտակ դաշտ բերելը»,-Արագածոտնի մարզի առողջապահության կազմակերպիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են, թե տեղերում ի՞նչ գործիքներ են անհրաժեշտ, որպեսզի վճարովի ծառայությունների համար դրամարկղ մուտքերը ոչ միայն աճեն....

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 11.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկայացան ցուցակագրված բոլոր՝ 16 քաղաքացիները: Մասնակիցներից 2-ը առողջական խնդիրներ ունեին, որոնց լուծման համար մարզպետը հանձնարարականներ տվեց համապատասխան վարչության պատասխանատուին: Եւս 2 քաղաքացի մարզպետին դիմեցին աշխատանքային հարցերով, որոնց լուծումը նույնպես դրվեց ընթացքի մեջ: Եղան նաեւ ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հետ կախված դիմումատուներ, որոնց տրվեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Աշտարակ քաղաքի բնակիչ Պողոս Գաբրիելյանը Աշոտ Սիմոնյանին դիմեց կրթա-գիտական ծրագրի վերաբերյալ իր առաջարկով: Նրա առաջարկ-ծրագիրը կուսումնասիրվի եւ համապատասխան մոտեցում կցուցաբերվի: Ընդունելությանը մասնակից 8 քաղաքացու տրվեց դրամական աջակցություն:

Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր

Ֆինանսավորվել է մարզային ներդրումային 14 ծրագիր 11.08.2017

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների և մասնավոր ներդրողների կողմից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ, որից ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել 58-ը: Արդեն իսկ հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝ .....

ՀՀ գյուղնախարարը եւ մարզպետը հետևել են մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը

ՀՀ գյուղնախարարը եւ մարզպետը հետևել են մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը 11.08.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը......

Մարզպետը նոր հանձնարարականներ տվեց ստորաբաժանման ղեկավարներին 09.08.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ օգոստոսի 9-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, խորհրդականի եւ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ: Վերջինները տեղեկատվություն ներկայացրին ՀՀ կառավարության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, պետական այլ կառույցների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքի եւ դրանց տրված պատասխանների վերաբերյալ: Անդրադարձ եղավ նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականներին: Դրանք վերաբերում էին հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրմանը, միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին, Թլիկ համայնքի ջրամատակարարման խնդրին......

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50