Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լավագույն մասնակցություն՝ մարզական միջոցառումներին

15.12.2017

Դեկտեմբերի 15-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ սպորտի ոլորտում կատարված աշխատանքների տարեկան ամփոփում։ Տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մարզերը նախարարության կողմից պարգեւատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով։
Արագածոտնի մարզը անմասն չմնաց այդ պարգեւներից: Մարզական միջոցառումներին ակտիվ մասնակցության համար մարզպետարանի  աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության  մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Արիս Թովմասյանը ստացավ նախարարության շնորհակալագիր: Իսկ Թալին համայնքը ,,Մարզական փառատոն ,, հանրապետական միջոցառումանը լավագույն մասնակցության համար զբաղեցրեց 1-ին պատվավոր հորիզոնականը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01