Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը հանձնարարեց մարզի տարեկան գործունեության ծրագրի կազմման համար ներկայացնել առաջարկություններ

13.12.2017

Դեկտեմբերի 13-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությանը ամփոփվեց ՀՀ կառավարությունից, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, պետական այլ գերատեսչություններից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մարզպետին զեկուցվեց, որ բոլոր հանձնարարականներն իրականացվում են սահմանված կարգին եւ ժամանակացույցին համապատասխան:
Անդրադառնալով մարզի տարեկան գործունեության ծրագրին, Աշոտ Սիմոնյանը նշեց, որ այն պետք է կազմվի զուտ իրատեսական մոտեցումներով՝ ներառելով հավաստի տվյալներ եւ ճշգրիտ արտահայտելով մարզում առկա փաստացի ներուժն ու հեռանկարային պատկերը: Այդ կապակցությամբ մարզպետը ստորաբաժանման ղեկավարներին հանձնարարեց ըստ իրենց ոլորտների քննարկումներ կատարել եւ մինչեւ դեկտեմբերի 15-ը ներկայացնել առաջարկություններ:
Անդրադարձ եղավ նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարմանը: Դրանք վերաբերում էին սեփական եկամուտների հավաքագրմանը, հանքավայրերի գույքագրմանը, հրատապ ծրագրի կատարմանը եւ այլ հարցերի:
Մարզպետը տեղեկացավ, որ ընթացքի մեջ են Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոցի վերանորոգման աշխատանքները: Արդեն իսկ փոխվել է շենքի տանիքը, կատարվում են կոյուղու վերանորոգման ու փոխարինման համար՝ պատուհանների չափագրման աշխատանքները: Ըստ սահմանված ժամանակացուցի է ընթանում նաեւ Ապարանի Բաղրամյան 43 շենքի վերանորոգման ծրագիրը:
Այս եւ քննարկված այլ հարցերի վերաբերյալ Աշոտ Սիմոնյանը նոր հանձնարարականներ տվեց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21