Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին կատարված աշխատանքները

20.12.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ դեկտեմբերի 20-ին կայացած աշխատանքային խորհրդակցությունն առավելապես նվիրված էր տարվա ընթացքում աշխատակազմի կատարած աշխատանքների ամփոփմանը:
Ստորաբաժանման ղեկավարները մարզպետին ներկայացրին, որ իրենց մոտ աշխատանքներն ընթացել են ըստ ժամանակացույցի, եւ ժամկետանց հանձնարարականներ չեն գրանցվել: Այժմ ստորաբաժանումներում հիմնականում հաշվետվությունների ներկայացման եւ առաջիկա ծրագրերի կազմման ընթացքն է: Վերստին կարեւորվեց աղբավայրերի շահագործման, շինարարական աշխատանքների իրականացման, բժշկական կենտրոնների օպտիմալացման, ընդերքօգտագործման գործընթացի ուսումնասիրության, գյուղատնտեսական հողատեսքերի չափագրման խնդիրները:
Անդրադարձ եղավ նաեւ ՀՀ կառավարության, նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականներին: Քննարկվեցին դրանց կատարման հետ կապված մի շարք հարցեր: Մարզպետը հորդորեց, որպեսզի տրված հանձնարարականները կատարվեն ըստ ամենայնի, եւ բոլոր գրություններին տրվեն սպառիչ եւ լիարժեք պատասխաններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:48:31