Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետն ընդունեց ,,Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի,, ղեկավարին

14.12.2017


Դեկտեմբերի 14-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Էներգառեսուրսների օգտագործման դպրոցական ծրագրի,, ղեկավար Հրանտ Սարգսյանին: Քննարկվեց մարզում ծրագրի ներդրման եւ ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր:
Հրանտ Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը հավանություն է արժանացել ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Ծրագրի գործունեությունը մարզում նոր չէ՝ շուրջ 7 տարի, որն արդեն ներդրվել է մարզի 16 դպրոցում:
Ծրագրի հիմնական նպատակն է էլեկտրաէներգիայի խնայողության, ջերմային ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ՝ առկա ռեսուրսների ճիշտ օգտագործման ուսուցումը հանրակրթական դպրոցներում: Այն միաժամանակ հնարավորություն կտա ռեսուրսների ճշգրիտ օգտագործման արդյունքում ստանալ ջերմային ռեժիմի պահպանության հնարավորություն:
Մարզպետը գոհունակությամբ ընդունեց ծրագրի գործունեությունը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել դրա կայացման եւ ընդլայնման հարցում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց դպրոցներում ուսուցումը իրականացնել դպրոցական բաղադրիչի կամ խմբակային պարապմունքների եղանակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34