Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը աշխատանքային հանդիպումներ է ունենում աշխատակազմի հետ

03.06.2018

Հունիսի 1-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանն անցավ իր պարտականությունների կատարմանը: Մարզպետարանում նա հանդիպեց աշխատակազմի ղեկավարության եւ ստորաբաժանումների ղեկավարների հետ: Ընդունելով շնորհավորանքները՝ մարզպետը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են այն ծրագրերը, որոնք սկսել էին համատեղ իրականացնել մարզում վերջին մեկ տարում:
Աշոտ Սիմոնյանը լավատեսորեն նկատեց, որ այն խնդիրները, որոնց անդրադարձել են 8-9 ամիս առաջ, համահունչ են ներկայիս տրամաբանությանը: Նա վստահաբար հավաստիացրեց, որ բոլոր նախանշված ծրագրերը իրականացվելու են ամենայն լիարժեքորեն, եւ դրական արդյունքը տեսանելի է լինելու ամենամոտ ապագայում:
Այնուհետեւ մարզպետը ընթացիկ աշխատանքների շուրջ քննարկումներ ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ անհատապես ընդունելով նրանց: Անդրադարձ կատարվեց նախկինում իրականացված ծրագրերին, որոնք ներկայումս ընթացքի մեջ են, քննարկվեցին առաջիկա անելիքները:
Աշոտ Սիմոնյանը ոլորտային պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ տվեց՝ հորդորելով աշխատել նորովի, առավել լրջորեն մոտենալ առաջադրված խնդիրների համակողմանի եւ ամբողջական լուծմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35