Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացումը

04.06.2018

Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացման արարողությունը:
Հայորդյաց տունը կառուցվել է Տեր եւ Տիկին Լեւոն եւ Նադիա Քաբաբջյանների բարերարությամբ եւ ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի ու Արի կանանց փոխադարձ օգնության միության օժանդակությամբ:
Արարողությանը մասնակցում էր Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Ներկա էին նաեւ Մայր Աթոռում եւ Արագածոտնի թեմում պաշտոնավարող եպիսկոպոսներ, հոգեւորականներ, այս առիթով Հայաստան ժամանած Քաբաբջյան ընտանիքի անդամները:
Արարողությունն սկսվեց օրհնության կարգով, որին հաջորդեցին շնորհավորանքի, ողջույնի խոսքերը: Ազգագրական երգերի ու պարերի կատարումներով հանդես եկան Աշտարակի «Գուլամերյան» հայորդյաց տան, Աշտարակի «Սուրբ Մարիանէ» սոցիալական կենտրոնի, Սաղմոսավանի «Տաթև» համույթի սաները:
Ողջունելով ներկաներին՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը երախտագիտություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, մարզպետ Աշոտ Սիմոնյանին, ինչպես նաև Կլոր սեղան հիմնադրամին ու Քաբաբջյան ընտանիքին՝ Սաղմոսավանի հայրոդյաց տան կառուցմանը բերած իրենց անգնահատելի աջակցության համար:
Միջոցառումն ամփոփվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: Նորին Սրբությունը նշեց, որ երեխաներին է ընծայաբերվում մի նոր կենտրոն, որտեղ Սաղմոսավանի մանուկներն ու պատանիները պետք է ճանաչեն Աստծուն, ընդունեն Նրա պատգամներն ու պատվիրանները, դառնան ազգի, հայրենիքի եւ մեր սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14