Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ինտելեկտուալ մրցույթ՝ նվիրված Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսմարտերի 100-ամյակին

31.05.2018

Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում մայիսի 29-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոցում կայացավ ինտելեկտուալ մրցույթ: Մասնակցեցին Աղձքի միջնակարգ դպրոցի ,,Արշակունիներ,, , Շենավանի միջնակարգ դպրոցի ,,Անուրջներ,, եւ Եղիպատրուշի միջնակարգ դպրոցի ,,Դրո,, թիմերը:
Տարբեր տարիքի աշակերտներն իրենց գիտելիքներով մրցեցին հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկաներից: Մրցապայքարը ընդմիջվում էր հայրենասիրական խրոխտ երգերի ու պարերի կատարումներով:
Մրցույթի կազմակերպման նախաձեռնությունը Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնինն էր: Նախապես կազմված թեմատիկ հարցերը թաքնված էին հայոց այբուբենի տառերի ներքո, որոնք ընտրում էին իրենք՝ թիմերը եւ տալիս պատասխաններ: Աշակերտները դրսեւորեցին խորը գիտելիքներ՝ երբեմն տալով ավելի ծավալուն եւ հիմնավոր տեղեկատվություն:
Միավորների ընդհանուր հաշվարկով առաջին տեղը գրավեց Եղիպատրուշի թիմը եւ արժանացավ պատվոգրի: Մյուս երկու թիմերին հանձնվեցին շնորհակալագրեր: Բոլոր մասնակիցներին ընծայվեցին նաեւ հետաքրքրաշարժ գրքեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14