Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի ,,ԼԱՎԱ Աղբյուր,, մանկական ճամբարում

05.06.2018

Արագածոտնի մարզի երեխաները ամռանը կհանգստանան Ծաղկաձորի ,,ԼԱՎԱ Աղբյուր,, մանկական ճամբարում: ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագիրը նախատեսված է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաների համար:
Այս տարի մարզից ընդհանուր առմամբ ճամբար կմեկնի 355 երեխա: Նրանք կհանգստանան 3 հերթափոխով` հունիսի 19-ից մինչեւ հուլիսի 8-ը, հուլիսի 8-ից մինչեւ հուլիսի 27-ը եւ հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը:
Ներկայումս տարվում են ցուցակների կազմման եւ կազմակերպչական այլ աշխատանքներ: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների հետ համատեղ հստակեցնում է համապատասխան կարգավիճակ ունեցող երեխաների ցուցակները:
Երեխաներին դեպի ճամբար տեղափոխումը եւ այնտեղից վերադարձը կկազմակերպվի մարզպետարանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35